Շնորհակալություն հարցմանը մասնակցելու համար

Ստորև ներկայացված արդյունքները ցույց են տալիս, թե որ գաղափարախոսությանը քանի տոկոսով եք համապատասխանում։

Մոդեռնիստական և/կամ աջ ուրբանիզմ
Ձեզ առավել համապատասխան քաղաքային գաղափարախոսությունն է մոդեռնիստական ուրբանիզմը. այն կենտրոնանում է քաղաքի տնտեսական զարգացման և առաջընթացի վրա: Եթե Դուք լինեիք քաղաքապետ՝ Մոդեռնիստական գաղափարախոսությամբ, քաղաքը կունենար հետևյալ բնորոշիչները՝ խտություն, արագություն, երկնաքերերի մեծ քանակ, քաղաքային տարածքի հագեցվածություն և գերբնակեցվածություն, մարդկային և նյութական ռեսուրսների կենտրոնացում, համայնքների և հարևանական կապերի թուլացում:
Երրորդ և/կամ հիփսթերական ուրբանիզմ
Ձեզ առավել համապատասխան քաղաքային գաղափարախոսությունն է հիփսթերական ուրբանիզմը. այստեղ քաղաքը ընկալվում է որպես բեմ, որտեղ անհատները ինքաարտահայտվում են: Եթե Դուք լինեիք քաղաքապետ՝ ձախ հիփսթերական ուրաբնիզմի գաղափարախոսությամբ, Ձեզ համար կարևոր կլիներ ոչ թե այն, թե քանի մարդ է ապրում տարածքում, այլ թե ապրողներից քանիսն են հաճույք ստանում տարածությունից. քաղաքը նմանեցվում է երեկույթի: Ըստ այս գաղափարախոսության՝ փողոցը նախատեսված չէ երկու օբյեկտներ իրար միացնելու համար, այն նախատեսված է զբոսանքի, հեծանվավարության, ինչպես նաև վայելքի և ժամանցի համար ու պատկանում է մարդկանց, ուստի պետք է վերադարձվի հետիոտներին:
Նոր և/կամ ձախ
ուրբանիզմ
Ձեզ առավել համապատասխան քաղաքային գաղափարախոսությունն է նոր ուրբանիզմը կամ ձախ ուրբանիզմը. այն կենտրոնանում է համայնքների և հարևանության պահպանման վրա՝ կարևորելով քաղաքացուն: Այստեղ քաղաքը դառնում է տարածություն քաղաքացու համար։ Եթե Դուք լինեիք քաղաքապետ՝ ձախ ուրբանիզմի գաղափարախոսությամբ, Ձեզ համար առաջնհերթ կլինեին հետևյալ ցուցիչները՝ հասանելիություն, շրջանների փոխկապվածություն, հանրային տրանսպորտի զարգացած համակարգ, շենքերի բազմազանություն, սոցիալական արդարություն և էկոլոգիական կայունություն։