Ստորև ներկայացված են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերի միայն հանրայնացված նախընտրական ծրագրերը:
Ստորև ներկայացված են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերի միայն հանրայնացված նախընտրական ծրագրերը:
Գետնանցումների ողջամիտ շահագործում
Թույլտվությունների դիմումային համակարգի դյուրացում
Գնումների թափանցիկություն
Գույքահարկի եւ ԱՊԶ-ների շինթույլտվության արժեքի վերանայում
Քաղաքապետարանի տնօրինության տակ գտնվող գույքի եւ պետական այլ հանրային վայրերի պետականացում եւ անթերի բարեկարգում (զբոսայգիներ, գետնանցումներ, Վերնիսաժ, ինչպես նաեւ հանրային մի շարք այլ առեւտրային վայրեր)
Վթարային շենքերի վերացում՝ նորակառույցներում բնակիչներին բնակարան հատկացնելու պայմանով
Բազմաբնակարան շենքերի կառուցման թույտվությունը հաստատելիս անպայման հաշվի առնել բնակիչների երեխաների՝ իրենց բնակավայրին մոտ սովորելու կենսական իրավունքը եւ թողնել տարածք պետական դպրոց կառուցելու համար
Գերեզմանատների վերահսկում եւ բարելավում հավասարության կարգով
Ոչ մի արտոնություն պաշտոնյաներին
Ֆինանսական վերահսկողության համակարգի վերանայում, օպտիմիզացում
Ծառայողական մեքենաների թվի կրճատում եւ արժեքային համակարգի սահմանում
Անիմաստ պաշտոնների կրճատում
Պետական պաշտոնյաների գործուղումների խիստ ֆինանսական վերահսկում
Համատիրությունների արդիականացման ժամանակակից մեխանիզմի եւ տոտալ վերահսկման համակարգի ներդրում
Շենքերի կամ համատիրությունների լիազորված անձանցից հանձնաժողովի ստեղծում, պարբերական քննարկումներ, առաջնահերթությունների ու թերացումների լուսաբանում
Պարբերական եւ շարունակական հանդիպումներ բնակիչների հետ
Հաշվի առնելով, որ ոլորտային մի շարք հարցեր առհասարակ կարգավորված չեն, ուստի առաջնահերթության կարգով մշակել եւ ընդունել համապատասխան կարգավորումները եւ թվայնացնել դրանցից բխող թույլտվությունների հայցման եւ տրման գործընթացները
Շարունակել արդեն իսկ կանոնակարգված գործընթացների թվայնացումը, ինչը կհանգեցնի տնտեսվարողների աշխատանքի հարմարության եւ արդյունավետության, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման եւ թափանցիկության բարձրացմանը
Ներդնել քաղաքի 24 ժամյա կառավարման համակարգ, կամ պատկերավոր ասած՝ գիշերային քաղաքապետի ինստիտուտ:
Քաղաքապետարանում չաշխատող, սակայն աշխատավարձ ստացող մարդիկ չեն լինի։ Պարգեւավճար կստանան բացառապես իրենց գործը բարեխղճությամբ կատարող աշխատակիցները։
Քաղաքապետարանի համակարգի ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել 70 տոկոսով:
Ստեղծել Երեւանի բյուջեի նկատմամբ հսկողություն իրականացնող ավագանու ստուգող ու վերահսկող մշտական հանձնաժողով, որի անդամների մեծամասնությունը կհանդիսանան ավագանու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները
Ավագանու կազմում ստեղծել հակակոռուպցիոն հանձնախումբ, որին կվերապահվի քաղաքային բյուջեի, լիցենզիաների ու թույլտվությունների ու կայացված որոշումների օրինականության նկատմամբ հսկողության գործառույթ, որի անդամների մեծամասնությունը կհանդիսանան ավագանու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները
Իրականացնել կիսակառույց շինությունների հաշվառում, դրանց սեփականատերերին կտրամադրենք ողջամիտ ժամկետ՝ շինարարությունն ավարտին հասցնելու, կամ այդ շինություններն օտարելու, կամ ապամոնտաժելու համար
Երեւանում բացառել ապօրինի շինարարությունը, ինչպես նաեւ քաղաքաշինության ոլորտում որեւէ տեսակի հովանավորչությունը
Ստեղծել Երեւանի քաղաքապետին կից ճարտարապետական խորհուրդ
Անձնագրավորել մայրաքաղաքի բնակարանային ֆոնդը, ստեղծել բնակարանային ֆոնդի վերակառուցման եւ պահպանման համալիր ծրագիր
Ավագանու իրավասությունների շրջանակում ընդլայնել վարչական շրջանների աշխատակազմի լիազորությունները
Հինգ տարվա ընթացքում ամբողջողվին լուծել ինքնակամ կառույցների օրինականացման հարցը
Հինգ տարվա ընթացքում ամբողջովին լուծել իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի հստակեցման հարցը
Հիմնովին վերափոխել ու կանոնակարգել գերեզմանատների եւ պանթեոնների գործունեությունը՝ բացառելով որեւէ հովանավորչություն ու արատավոր պրակտիկա։
Ուժեղացնել քաղաքային իշխանության վերահսկողությունը շրջակա միջավայրի՝ օդի, ջրի որակի, կանաչ տարածքների պահպանման նկատմամբ, աղբամշակման բարձր չափանիշների սահմանմամբ:
Սույն կուսակցությունը դեռ չի հանրայնացրել իր նախընտրական ծրագիրը:
Երևան քաղաքում հանրային մասնակցային կառավարման մշակույթի ձևավորում,որոշումների համակողմանի քննարկում և դրանց ընդունմանը հանրության մասնակցության ապահովում՝ ծրագրերի իրականացման բաց և թափանցիկընթացակարգերի /հարցումներ, լսումներ, քննարկումներ, հանրաքվեներ/ կիրառմամբ
Երևան քաղաքում կառավարման մարդակենտրոնության և ներառականության ապահովում՝ տարաբնույթ ծրագրերի իրականացման և հասցեական մատուցման միջոցով
«Բարեվարքության կանոնագիրք երևանցու և երևանաբնակի համար»՝ Երևանիանունից․
«Քաղաքային տուրք» երևանցու կամքով՝ Երևանի համար․
«Համայնքային կառավարիչների դպրոցի» ստեղծում․ համայնքային սոցիալական աշխատողների ուսուցման, վերապատրաստման ևորակավորման ծրագրերի իրականացում
Երևանը դառնալու է Եվրոպական քաղաքակիրթ ստանդարտներին համապատասխանող կատարյալ մայրաքաղաք՝ մարդակենտրոն, հարմարավետ, կանաչ, մաքուր և անվտանգ։
Նախևառաջ կատարել քաղաքային տնտետության անշարժ ու շարժական սեփականության գույքագրում՝ ապահովելով այդ գործընթացի թափանցիկությունը, հաշվետվությունն ու վերահսկողությունը հասարակության կողմից։ Արդյունքում բացահայտված ապօրինություններն ու չարաշահումները, անօրինական սեփականաշնորհման և անբարեխիղճ յուրացման հետևանքները վերացվելու են և գույքը ազգայնացվելու է դատական կարգով՝ ելնելով հանրային շահի և սոցիալական արդարության սկզբունքից
Երևանի հիմնախնդիրներից մեկը, որի կանոնակարգման համար կարևորագույն գործիք պետք է հանդիսանա խելացի լուծումը, անշուշտ, խցանումներն են։ Խցանումներից հնարավորինս խուսափելու համար ժամանակակից լուծումները թույլ են տալիս պլանավորել տրանսպորտի շարժը՝ վերլուծելով և մոդելավորելով այն։
Երթևեկության վերլուծությունը ներառում է՝ տրանսպորտային հոսքերի լիարժեք պատկեր, հոսքերը՝ ըստ տրանսպորտային տեսակների, իրական ժամանակում խցանումների և ծանրաբեռնվածության պատկեր` շտապ օգնություն, փրկարար ծառայություն, ոստիկանություն, անձնական մեքենաներ, քաղաքային տրանսպորտի մշտադիտարկում և վերահսկողություն։
Երթևեկության մոդելավորումը ներառում է՝ երթևեկության փոփոխության արդյունավետության կանխատեսում, քաղաքաշինության ազդեցության գնահատում տրանսպորտային հոսքերի վրա, երթևեկության բարելավման առաջարկությունների ավտոմատացում՝ երթևեկության գծեր, նշաններ, լուսացույց։
Երթևեկության կառավարումն ենթադրում է՝ երթևեկության արդյունավետության զգալի բարձրացում, խցանումների նվազեցում կամ բացառում, էներգիայի և ժամանակի խնայողություն, էկոլոգիայի վրա բացասական ազդեցության կտրուկ նվազում, արտակարգ իրավիճակների վերացման աջակցություն։
Հաջորդ հիմնախնդիրը, որի կարգավորման համար պետք է կիրառվեն խելացի լուծումներ, կայանատեղերն են։
Երևանցին պետք է սպառողից դառնա կառավարող։
Երևանը ոչ միայն պետք է ենթարկվի օրենքներին, այլև ինքը առաջարկի օրենսդրական փոփոխություններ։ Երևանի ավագանին պարտավոր է, երևանցու շահերից ելնելով, համագործակցել ՀՀ կառավարության հետ՝ մասնակից դառնալով օրենսդրական նախաձեռնություններին։
Երևանի կառավարման մոդելը պետք է լինի կանոնակարգված, արդար, արդյունավետ։ Մենք արևմտյան մոդելի քաղաք ենք ուզում ստեղծել, որտեղ իրավական հարաբերությունները հստակ կանոնակարգված են։
Երևանը պետք է ունենա զարգացման հայեցակարգ և քաղաքապետարանը իր ենթակայության հարցերին պետք է համակարգված լուծումներ տա՝հնարավորինս նվազեցնելով մարդկային գործոնը, բյուրոկրատական քաշքշուկը և բացառելով կոռուպցիոն ռիսկերը։
Քաղաքացի-քաղաքապետարան կապի պարզեցում։
Աշխատակազմի արդիականացում, հաստիքների օպտիմալացում և աշխատավարձերի վերանայում։
Քաղաքապետարան ներկայացված դիմումների դիտարկման սահմանված ժամկետների պահպանում։
ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐ
Քաղաքի միջավայրը բարեկարգելու նպատակով անհրաժեշտ է լուծել փողոցային առևտրի խնդիրը՝ «Ինչ հնարավոր չի վերացնել, պետք է կառավարել» սկզբունքով։ Մշակել բյուջետային ցուցափեղկերի և սայլակների մոդելներ, մրցույթի միջոցով ընտրել ընկերություններ, որոնք կպատրաստեն այդ ցուցափեղկերը և սայլակները, և տրամադրել փողոցային առևտրով զբաղվողներին։ Դա կարող է դառնալ Երևանի կոլորիտ ստեղծող տարր։ Յուրաքանչյուր վարչական շրջանում տեղադրվող ցուցափեղկերը և սայլակները կարող են ունենալ յուրօրինակ հայկական կոլորիտով դիզայն, որը հատուկ կլինի հենց իրենց վարչական շրջանին։
Երևանի կառավարման գործընթացի ժողովրդավարացում
Երևանի կառավարմանը քաղաքացիների մասնակցություն, համաքաղաքային կարևոր խնդիրների վերաբերյալ Երևանցու կարծիքն ու դիրքորոշումը հաշվի առնելու նպատակով պլեբեսցիտի՝ հանրային քվեարկության ինստիտուտի ներդրում՝ այդ թվում էլեկտրոնային հարթակում
Երևանի բնակիչներից հավաքագրված միլիարդավոր դրամների մեծ մասը համատիրությունները ծախսում են վարչական մասի աշխատավարձերի վրա։ Վերացնել համատիրությունները և բազմաբնակարան շենքի պահպանման պարտավորությունը հանձնել Երևանի քաղաքապետարանի պատասխանատվությանը։
Սույն կուսակցությունը դեռ չի հանրայնացրել իր նախընտրական ծրագիրը:
Կառավարման թվային կենտրոնի ստեղծում
Երևանի երկարաժամկետ զարգացման պլանի մշակում և հաստատում, շինարարության իրականացում բացառապես գլխավոր հատակագծի սահմաններում
Երևանի դիզայն-կոդի մշակում (urban design code)
Գերեզմանատեղերի հատկացման ընթացակարգերի կանոնակարգում
Համատիրության կողմից գանձվող վճարների վերացում
Փոխել մայրաքաղաքի կառավարման որակը՝ ներդնելով «խելացի քաղաքի» մոդելը
Երևանի կառավարման համակարգն առավել արդյունավետ դարձնելու և միանձնյա թելադրանքից զերծ պահելու նպատակով անհրաժեշտ է վերանայել դրա ձևավորման կարգը՝ հաշվի առնելով հակակշիռների սկզբունքը: Քաղաքապետը պետք է առաջնային մանդատ ստանա ընտրողներից, այլ ոչ թե՝ ավագանու միջնորդությամբ դառնա մայրաքաղաքի ղեկավար
Վերանայել Երևանի քաղաքապետարանի՝ հանրության հետ հարաբերվելու աշխատելաոճը՝ ապահովելով քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների կողմից պարտականությունների պատշաճ և օպերատիվ կատարումը, զերծ պահելով երևանցիներին իրենց հարցերի ու խնդիրների դիտարկման և լուծման առումով անհարկի ուշացումներից ու անթույլատրելի անտեսումներից:
Ակտիվ աշխատանք իրականացնել թմրանյութերի թաքնված ու բացահայտ գովազդի վերացման ուղղությամբ: Օգտագործել քաղաքապետարանի տեխնիկական և մարդկային ռեսուրսները թմրանյութերի շրջանառության գովազդման դեպքերը բացահայտելու և իրավապահներին ներկայացնելու համար: Իրականացնել կրթադաստիարակչական միջոցառումներ երիտասարդների մասնակցությամբ՝ ընդդեմ թմրանյութերի գործածման ու տարածման: