Մշակույթ, կրթություն և սպորտ

Ստորև ներկայացված են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերի միայն հանրայնացված նախընտրական ծրագրերը:

 

  • Պատմամշակութային հաստատությունների ինվենտարիզացիա եւ գույքի վերահսկում (տեսչական գործունեության հատուկ չափանիշների սահմանում)

  • Մշակութային հաստատությունների վիճակի բարելավում

  • Թանգարաններում ցուցադրությունների համար նորագույն տեխնոլոգիաների ներդրում եւ կիրառում

  • Ակտիվ երկխոսություն եւ համագործակցություն տարբեր երկրների կրթական եւ մշակութային ոլորտներում (գրականության տարածում, կինոինդուստրիայի ակտիվացում, փառատոններ եւ այլն)

  • Մշակութային միջոցառումների մասին իրազեկում հեռախոսային հավելվածների կիրառմամբ

  • Աշակերտների համար պարտադիր այցելություն մշակույթային օջախներ /պետական միջոցներով/

  • Դպրոցներում մարզադահլիճների վերանորոգում եւ տեխնիկական վերազինում /պետական միջոցներով/

  • Սպորտային մարզաձեւերի ավելացում եւ աշակերտների պարտադիր հաճախում

  • Մարզիչների աշխատավարձերի բարձրացում

  • Դպրոցներում համազգեստային համակարգի գործարկում

  • Անվճար դասագրքերի տրամադրում պետական միջոցներով՝ տուգանք միայն վնասելու դեպքում

  • Դպրոցների բարեկարգման համար հանգանակությունների բացառում, բացահայտվելու դեպքում խստագույն պատժամիջոցների կիրառում

  • Խրախուսական մրցույթներ դպրոցականների շրջանակում՝ հատուկ քաղաքապետարանի մեդալ, կամ պատվոգիր

  • Մանկապարտեզների քանակի ավելացում ժամանակակից չափանիշներին եւ որակներին համապատասխան

  • Դպրոցներում դասապատրաստման համակարգի լիարժեք ներդրում /պետական միջոցներով/

  •  Անապահով ընտանիքի երեխաներին առանձնահատուկ մոտեցում, անվճար գրենական պիտույքների եւ այլնի տրամադրում

Մշակույթ

  • Հիմնանորոգել Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը եւ Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնը

  • Համայնքապատկան գրադարաններում ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ։

  • Շարունակաբար իրականացնել մշակութային ժառանգության պահպանմանը,ժամանակակից արվեստի զարգացմանը, մշակութային կազմակերպությունների եւ ինքնազբաղ արվեստագետների գործունեության աջակցմանն ուղղված ծրագրեր

  • Երեւանի ենթակայության թանգարանների հավաքածուները հասանելի դարձնել վիրտուալ իրականության (VR) տեխնոլոգիայի միջոցով

  • Իրականացնել Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի ստեղծագործական բարեփոխման եւ գեղարվեստական նոր մոդելի ներդրման ծրագիրը

  • Թանգարաններում իրականացնել ցուցանմուշների ցուցադրության այլընտրանքային ձեւաչափերի կիրառմամբ բրայլյան եւ աուդիո ուղեցույցների ստեղծման
    աշխատանքներ՝ տեսողության խանգարումներ ունեցող այցելուների համար

  • Շարունակել մշակութային հաստատությունների հիմնանորոգման, վերանորոգման եւ արդիականացման ծրագրերի իրականացումը

Կրթություն

  • 2024թ. հիմնանորոգել թվով 33 մանկապարտեզ, 2025 թ.-ին՝ եւս 35-ը, ինչի արդյունքում նախադպրոցական տարիքի ոչ մի երեխա զրկված չի լինելու մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից, եւ այսպիսով 2026 թվականին Երեւանի մանկապարտեզներից ոչ մեկն այլեւս հիմնանորոգման կարիք չի ունենա։

  • Մինչեւ 2026թ. կառուցել 4 նոր մանկապարտեզ Արաբկիր, Կենտրոն, Ավան եւ Շենգավիթ վարչական շրջաններում

  • Մի շարք մանկապարտեզներում ձեւավորել հավելյալ մսուրային խմբեր՝ նկատի ունենալով առկա պահանջարկը եւ այդպիսով հնարավորություն տալով ծնողներին շուտ վերադառնալու աշխատանքի, ապահովելով երեխաների սոցիալիզացիան ավելի վաղ տարիքից

  • Ավելացնել երեւանյան մի շարք դպրոցներում գործող նախակրթարանների թիվը՝ 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթությունն այլընտրանքային եղանակով կազմակերպելու նպատակով

  • Մինչեւ 2028թ. բարեկարգել Երեւանի բոլոր մանկապարտեզների բակերը՝ ներառելով խաղահրապարակների կահավորումը

  • Իրավապահ մարմինների հետ շարունակել  ուսումնասիրել մանկապարտեզների ամբողջական կամ մասնակի մասնավորեցման իրավական հիմքերը, դրանց բացակայության պարագայում վերադարձնել համայնքին պատկանող գույքը

  • Հայաստանի Հանրապետության կառավարության հետ քննարկել Երեւանի ենթակայության դպրոցներին անհատույց օգտագործման իրավունքով տրված շենքերի պահպանման, վթարավերականգնողական աշխատանքների իրականացման համար պատվիրակված լիազորությունների շրջանակում համայնքին ֆինանսավորում հատկացնելու հարցը

  • Հանրակրթական դպրոցներում եւ մանկապարտեզներում բարելավել ուսումնական միջավայրը՝ ներդրված եւ գործարկվող համընդհանուր ներառական կրթության շրջանակում՝ բոլոր երեխաների համար ապահովելով հավասար հնարավորություններ եւ կրթության մատչելիություն

  • Համայնքային մանկապարտեզներում ընդլայնել երկարօրյա ծառայությունը, ինչն աշխատող ծնողներին հնարավորություն կընձեռի երեխաների խնամքը կազմակերպելու երկարացված ժամային գրաֆիկով 

Սպորտ 

  • Երեւանի Շենգավիթի համալիր մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոցում կառուցել նոր լողավազան

  • Կառուցել միջազգային ստանդարտներին համապատասխանող Ալբերտ Ազարյանի անվան նոր մանկապատանեկան մարզադպրոց 

  • Բոլոր վարչական շրջաններում ունենալ առնվազն մեկ հիմնանորոգված կամ նոր կառուցված մարզադպրոց, որոնք հագեցած կլինեն ժամանակակից սպորտային սարքավորումներով

  • Ամենամյա կտրվածքով շարունակել կազմակերպել «Երեւան օփեն» միջազգային մրցաշարեր մի շարք մարզաձեւերով

  • Գործարանային մետրոյի կայարանի հարեւանությամբ կառուցել Երեւան քաղաքի մենապայքարային մարզաձեւերի բարձրագույն վարպետության մարզադպրոցը, ինչը հնարավորություն կտա զարգացնելու եւ ամրապնդելու մեր հավաքականների հաջողությունները

  • Ներդնել քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող կրթական համակարգի զարգացման որակապես նոր ռազմավարություն, զարգացնել ուսուցչական եւ վարչական անձնակազմի սոցիալական պաշտպանության համակարգը, աջակցել տաղանդավոր եւ շնորհալի երիտասարդներին գիտական, ստեղծագործական ծրագրեր իրականացնելիս

  • Դպրոցական ճաշարաններում աշակերտների համար սննդի վաճառքը կազմակերպել՝ ըստ առողջ ապրելակերպի չափորոշիչների։

  • Վերանորոգել քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող դպրոցները, մանկապարտեզներն ու պոլիկլինիկաները։

  • Համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ ստեղծել «Հին Երեւան»պատմաճարտարապետական միջավայրը

Սույն կուսակցությունը դեռ չի հանրայնացրել իր նախընտրական ծրագիրը:

Կրթություն

  • Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձանների և դրանց պատմականմիջավայրիպահպանում, վերականգնում և կառուցապատվող տարածքներիհետփոխկապակցվածության ապահովում
  • Երևան քաղաքում նախադպրոցական, դպրոցական և արտադպրոցական /արվեստի,գեղարվեստի, երաժշտական, մարզական/ կրթության ռազմավարական ծրագրի և գործողությունների ամենամյա ծրագրի մշակում և իրականացում․
  • ստեղծել բարենպաստ պայմաններ նախադպրոցական ուսումնականհաստատություններ երեխաների հաճախելիութան ցուցանիշը Երևան քաղաքումաստիճանաբար բարելավելու համար /ԵՄ երկրներում այն 89 տոկոսից բարձր է, մինչդեռ2015-2016 թթ․ տվյալով Երևան քաղաքում մինչև 3 տարեկան  երեխաներիհաճախելիությունը 6 տոկոս է, 3-5 տարեկան երեխաներինը՝ 38,3 տոկոս/․
  • Երևան քաղաքում վարձակալության հանձնված նախադպրոցական ուսումնականհաստատությունների տարածքները աստիճանաբար նախադպրոցական ուսումնականհաստատություններին վերադարձնելու քաղաքականության իրականացում․
  • նախադպրոցական, դպրոցական և արտադպրոցական ուսումնականհաստատությունների շենքերի և բակային տարածքների քարտեզագրում, դրանցնորոգում և բարեկարգում՝ երեխաների համար առավել հարմարավետ և անվտանգկրթական միջավայր, խաղային, մարզական հրապարակներ և կանաչավետ տարածքներստեղծելու նպատակով․
  • նախադպրոցական, դպրոցական և արտադպրոցական ուսումնականհաստատություններում ընդունելության և տեղաբաշխման նպատակով էլեկտրոնայինհերթագրման թափանցիկության համար պայմանների ստեղծում․
  • դպրոցներում, արտադպրոցական ուսումնական հաստատություններում արտադպրոցական կրթության խմբակների և խմբերի անվճար ցանցի ստեղծում ևաստիճանական ընդլայնում․
  • նախադպրոցական, դպրոցական և արտադպրոցական ուսումնականհաստատությունների տնօրենների, մարզիչ-մանկավարժների, ուսուցիչների,հրահանգիչների, մեթոդաբանների կարողությունների զարգացման նպատակովվերապատրաստման դասընթացների և ակադեմիական ուսուցման կազմակերպում,փոխանակման, վերապատրաստման, որակավորման ծրագրերի /ներառյալ՝միջազգային/ իրականացում․
  • նախադպրոցական, դպրոցական և արտադպրոցական ուսումնականհաստատությունների թվային ենթակառուցվածքների զարգացում․
  • նախադպրոցական, դպրոցական և արտադպրոցական ուսումնականհաստատություններում յուրաքանչյուր երեխայի զարգացման և ունակություններիդրսևորման համար  հավասար պայմանների ապահովում՝ կրթական ծառայությունների ևծրագրերի թվայնացման միջոցով․
  • նախադպրոցական, դպրոցական և արտադպրոցական ուսումնականհաստատություններում կրթական ծրագրերի շարունակականության ապահովում․
  • նախադպրոցական, դպրոցական և արտադպրոցական ուսումնականհաստատություններում ներառական կրթության համար հասանելի միջավայրի ստեղծում․
  • նախադպրոցական, դպրոցական և արտադպրոցական ուսումնականհաստատությունների գործունեության ամենամյա գնահատման վարկանիշայինհամակարգի ներդրում․
  • մանկապատանեկան սպորտի և մարզական ներուժի զարգացման նպատակով՝քաղաքային դպրոցական սպարտակիադաների, մրցաշարերի, ֆիզկուլտուրային-առողջարարական և այլ մարզական միջոցառումների իրականացում․
  • Երևան քաղաքում պետական երիտասարդական քաղաքականությանիրականացմանը նպատակաուղղված գործողությունների ամենամյա ծրագրի մշակում ևիրականացում․
  • Երևան քաղաքում և նրա վարչական շրջաններում երիտասարդական կենտրոններիստեղծում՝  երիտասարդության արտադպրոցական կրթության, զբաղվածության ևձեռնարկատիրության ապահովման, ժամանցի կազմակերպման, երիտասարդընտանիքներին աջակցության նպատակով․
  • մշակույթի և կրթության ոլորտներում երիտասարդության ներգրավում,ստեղծարարության և նորարարության խթանում․
  • երիտասարդության ոլորտում աշխատանքների և երիտասարդականնախաձեռնությունների, ինչպես նաև՝ կամավորական աշխատանքի զարգացում․
  • Երևանի քույր-գործընկեր քաղաքների, հայկական սփյուռքի կրթական,երիտասարդական, մարզական կազմակերպությունների, ակումբների ևերիտասարդության հետ համագործակցության զարգացում։

Մշակույթ

  • Երևան քաղաքում մշակութային և ստեղծարար քաղաքականության ռազմավարականմիջնաժամկետ ծրագրի և գործողությունների իրականացման ամենամյա ծրագրիմշակում․

  • Երևան քաղաքում մշակութային ստեղծարար գործունեության ազատության խթանում՝ֆինանսավորման տարբեր աղբյուրների և այլընտրանքային ձևերի, ստեղծագործականմրցույթների և դրամաշնորհային ծրագրերի միջոցով․

  • Երևան քաղաքում ազգային մշակութային արժեքների և մշակութային ժառանգությանպահպանում, ուսումնասիրում, մեկնաբանում և տարածում, արվեստի բոլոր ճյուղերի ևտեսակների պահպանման, տարածման և զարգացման համար պայմանների ստեղծում,մշակութային ենթակառուցվածքների արդիականացում․

  • Երևան քաղաքի գրադարանների և գրադարանային ցանցի գրադարանայինգործունեության և գրադարանային հավաքածուի թվայնացում, ընթերցողականմիասնական տոմսի ներդրում․

  • Երևան քաղաքի թանգարանների հիմնական ցուցադրությունների նորացում՝ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, թանգարանայինգործունեության և թանգարանային հավաքածուի թվայնացում․

  • Երևան քաղաքում մշակութային և ստեղծարար պաշարների գույքագրում ևքարտեզագրում․

  • է/ քաղաքային իշխանության մարմինների, համայնքային մշակութայինկազմակերպությունների և տեղեկատվական-հեռահաղորդակցային

  • տեխնոլոգիաների ու մշակութային ստեղծարար համայնքի միջև համագործակցությանխթանում և ամրապնդում․

  • սերտ համագործակցություն Հայաստանի ստեղծագործական բոլոր միությունների ևնրանց անդամների, մշակույթի անհատ գործիչների և ազատ արվեստագետների հետ՝ստեղծագործական ներուժի խթանման և Երևան քաղաքում մշակութային և ստեղծարարմիջավայր ձևավորելու նպատակով․

  • ստեղծարար և տաղանդավոր մանուկներին, պատանիներին և երիտասարդությանըաջակցության ցուցաբերում՝ հայրենական ու միջազգային հարթակներում նրանցկրթության և ներկայության, ինչպես նաև՝ հանրահռչակման համար ծրագրերիիրականացում․

  • Երևան քաղաքի համայնքային մշակութային կազմակերպություններում տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ներդրում և ստեղծարարկարողությունների խթանում․

  • մշակույթային ստեղծարարության և նորարարության ոլորտներում հայրենական ևարտասահմանյան ներդրումների ներգրավման համար բարենպաստ պայմաններիստեղծում․

  • աջակցություն Երևան քաղաքում և նրա վարչական շրջաններում գործարարության,տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ստեղծարարականկենտրոնների և հանգույցների ստեղծմանը․

  • մշակույթի և մշակութային ստեղծարարության ոլորտում միջազգայինհամագործակցության զարգացում Երևանի քույր-գործընկեր քաղաքների և Հայկականսփյուռքի հայաշատ քաղաքների հետ՝ Երևան քաղաքի մշակութային և ստեղծարարկերպարի  միջազգային հանրահռչակման, մշակութային ապրանքներիառաջխաղացման, փորձի փոխանակման ու մշակութային և ստեղծարար ներուժիզարգացման նպատակներով։

  • Քաղաքային իշխանությունը աջակցելու է Երևանի, որպես արվեստի քաղաքի համբավի վերականգնման, տարբեր վայրերում խրախուսելով դասական երաժշտության փոքր համույթների փորձերն ու կատարումը՝ արտոնելով և մասամբ ֆինանսավորելով կոնսերվատորիայի և երաժշտական ուսումնարանների սաների և անհատ կատարողների, նկարիչների և թատերական խմբերի, շրջիկ կրկեսների և այլ արվեստագետների ներկայացումներն ու ցուցահանդեսները։

  • Նախադպրոցական, հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների կառուցում, հիմնանորոգում և վերանորոգում

  • Շենքային անվտանգ պայմանների ապահովում, ներառյալ ամբողջական անթափանց ցանկապատում, սանիտարահիգիենիկ նորմերի պահպանում, առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մարդկանց համար հարմարվածություն

  • Համայնքային ենթակայության շենքերի և ենթակառուցվածքների ամբողջական փաստաթղթավորում, ներառյալ՝ արտակարգ իրավիճակների պարտադիր զննություն

  • Համալիր գույքագրում, վտանգավոր գույքի դուրսգրում, ինչպես նաև գույքի, այդ թվում՝ գործիքների և սարքավորումների համալրում

  • Համայնքային միջոցների ծախսումների առավելագույն արդյունավետության ստացման ընթացակարգերի և չափորոշիչների մշակում, ինքնաբավություն ապահովող նախագծերի իրագործում

  • Տարածքների առավելագույն արդյունավետ օգտագործում տարբեր կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցությամբ հասարակական նշանակության ծրագրերի իրականացման նպատակով, հատկապես՝ կամավորների կարողությունների հզորացման, երիտասարդներին խթանելու և տարեցների համար ժամանց ապահովելու նախագծերի շուրջ

  • Նախադպրոցական, դպրոցական և արտադպրոցական կրթական հաստատություններում՝ մանկապարտեզներում, հանրակրթական դպրոցներում, երաժշտական և արվեստի, սպորտի և շախմատի դպրոցներում, մանկապատանեկան և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում, գրադարաններում և այլ համայնքային կազմակերպություններում գործունեության ապահովման նպատակով զարգացման ծրագրերի մշակում և իրականացում, ներառյալ՝ քաղաքացիական ուսուցման, առողջ ապրելակերպի, անվտանգության, բնասիրարական և հայրենաճանաչության պարտադիր դասընթացներ

  • Գրադարանային ծառայությունների համալիր բարեփոխման ծրագիր՝ ուղղված որակի բարելավման միջոցառումների իրականացմանը, ոլորտի ենթակառուցվածքի զարգացմանը, ծառայություններից օգտվելու մատչելիության ապահովմանը

  • Զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, պատանիների, երիտասարդների համար լայնածավալ և ընդգրկուն նախագծեր՝ մատչելիության, անվտանգության, ներառականության և հարմարավետության հնարավորությունների ապահովմամբ

  • Երեխաների հետ աշխատող անձնակազմի աշխատավարձերի վերանայում և կարգավիճակի համահավասարեցում՝ համապատասխան արտոնություններով

  • Վերապատրաստման համալիր նախագծերի, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության և զինվորական պատրաստության պարտադիր դասընթացների անցկացում

  • Սոցիալական ծառայությունների և ապահովագրական համակարգերի ներդնում

Կրթություն

  • Մանկապարտեզների եւ դպրոցների արդիականացում եւ ցանցի ընդլայնում։

Սպորտ 

  • Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող սպորտդպրոցների անվճար հաճախելիություն մինչեւ 16 տարեկան երեխաների համար

  • Վերանայել քաղաքապետարանի կրթության բաժնի և ՀՀ ԿԳՍՄ նախարարության իրավասություններն ու պարտականությունները, հանուն հայեցի կրթության ու դաստիարակության՝ կատարելով անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ:

  • Նախադպրոցական կրթության որակի փոփոխություն՝ ազգային ճանաչողականության և ինքնության գիտակցման հիմքեր դնելու մեթոդով։ 

  • Նախադպրոցական կրթությունը պետք է դառնա ընտանիքին աջակցելու պետական պարտավորություն, մասնավորապես մանկապարտեզների աշխատանքային ժամերը պետք է հարմարեցվեն ծնողների աշխատանքային ժամերին։

  • Մանկապարտեզների թվի ավելացման ծրագրի հաստատում հաշվի առնելով հերթերի առկայությունը՝ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ազատ շենքերի շահագործմամբ։

  • Դպրոցների ղեկավար կազմի միացման որոշման չեղարկում, գործող կառավարման մեթոդի պահպանում։

  • Ռազմահայրենասիրական առարկաների ավելացում՝ ներառելով ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաները: 

  • Ուսանողների համար ստեղծել կենտրոն, որտեղ կանցնեն մասնագիտական ինքնուրույն պրակտիկա (Թումո կենտրոնի սկզբունքով)։

  • Սփյուռքի հայկական համայնքների հետ մշակութային և կրթական ծրագրերի մշակում և իրականացում։

  • Կարևորելով մշակութային անվտանգությունը՝ ապահովել մշակութային գործիչների ներգրավածությունը քաղաքային կառավարմանը՝ անկախ քաղաքական հայացքներից հանուն մշակութային ժառանգության պահպանման և զարգացման։

  • Բոլոր վարչական շրջաններում հանրակրթական դպրոցների, մանկական, մանկապատանեկան արվեստի ու սպորտի կենտրոնների, մսուր-մանկապարտեզների արդիականացում և նորերի ստեղծում

  • Ավագ դպրոցների համար խիստ չափորոշիչների սահմանում և ստեղծում՝ ըստ քանակական անհրաժեշտության 

  • Միջին մասնագիտական կրթական համարիկի վերականգնում

  • Բակային խաղահրապարակների և առողջ ապրելակերպի նպատակով տարածքների ստեղծում

  •  Համայնքային ենթակայության մշակութային կենտրոնների, կինոթատրոնների, կենցաղի տների ստեղծում

Սույն կուսակցությունը դեռ չի հանրայնացրել իր նախընտրական ծրագիրը:

Մշակույթ

  • Հին և պատմամշակութային Երևանի վերականգնում

  • Այգիների վերաձևավորում (ռե-բռենդինգ)՝ պատմական ժամանակաշրջաններին համահունչ

  • Պատմական վայրերի հանրահռչակում (Կարմիր բլուր, Շենգավիթ, Պասկեւիչի բլուր և այլն)

  • Ճարտարապետական և պատմական արժեք ներկայացնող շենք-շինությունների, արձանների և հուշարձանների գիշերային լուսավորման նորացում

Կրթություն

  • 15 րոպե քայլելու հասանելիությամբ պոլիկլինիկաներ, դպրոցներ և մանկապարտեզներ

  • Մանկապարտեզների աշխատաժամանակի ավելացում մինչև 20։00 

  • Մսուր մանկապարտեզների վերականգնում

  • Մանկապարտեզներում հերթագրում՝ առավելագույնը 2 ամիս

  • Դպրոցների և մանկապարտեզների տարածքներում անվտանգության տեսահսկման համակարգերի տեղադրում, արդիականացում

  • Գրադարան-սրճարանների կառուցում

  • Մշակույթ՝ հասանելի բոլորին

Սպորտ 

  • Բոլոր թաղամասերում ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի և այլ մարզաձևերի (ըստ ընտրության) մանկապատանեկան թիմերի ստեղծում և առաջնությունների անցկացում