Ստորև ներկայացված են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերի միայն հանրայնացված նախընտրական ծրագրերը:
Ստորև ներկայացված են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերի միայն հանրայնացված նախընտրական ծրագրերը:
Ջրի բնական կորստի վերացում՝ մինիմիզացնելով մինչեւ 5%
էլեկտրական հովհարային եւ ջրամատակարարման անջատումների վերացում
Արեւային էներգիայի օգտագործման խթանում
Կոյուղաջրերի խողովակների մաշվածության վերացում
Առաջիկա հինգ տարիների ընթացքում, ըստ առաջնահերթության, փոխարինել վթարային վիճակում գտնվող մնացած բոլոր 2639 վերելակները
Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ առաջնահերթության կարգով իրականացվելու է Հաղթանակ, Սիլիկյան եւ Նոր Խարբերդ թաղամասերի ջրամատակարարման ցանցի արդիականացման եւ անհատական տնային միացումների ծրագիրը՝ 167 կմ երկարությամբ, նախատեսված շուրջ 7200 բաժանորդի համար:
Երեւան քաղաքի ջրահեռացման համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում առաջնահերթության կարգով նախաձեռնել եւ մեկնարկել չկոյուղացված թաղամասերի եւ փողոցների կոյուղու կառուցման աշխատանքները՝ մայրաքաղաքի 83 հասցեներում, շուրջ 90 կմ երկարությամբ, 12300 բաժանորդի համար
Շարունակաբար իրականացնել շուրջ 350 հասցեներում 70 կմ երկարություն ունեցող խնդրահարույց կոյուղագծերի վերակառուցման, իսկ 39 հասցեներում 14 կմ երկարություն ունեցող կոյուղագծերի նորոգման աշխատանքներ
Տարբեր վարչական շրջաններում նախաձեռնել գազամատակարարման մագիստրալ եւ բաշխիչ արտաքաղաքային եւ ներքաղաքային նոր ցանցի կառուցում՝ հաշվի առնելով Երեւան քաղաքում բնակելի եւ հասարակական կառուցապատման աճող ծավալներով պայմանավորված գազի սպառման պահանջարկի կտրուկ ավելացումը
Նախաձեռնել եւ մինչեւ 2025 թվականն ավարտին հասցնել բազմաբնակարան շենքերի կառավարման (համատիրությունների) մասին նոր օրենքի ընդունումը եւ կառավարման արդյունավետ մոդելի ներդնումը
Շարունակել հարթ եւ թեք տանիքների ու շքամուտքերի վերանորոգման ծրագիրը
Իրականացնել Երեւանյան լճի խորքային ջրհեռի փականային հանգույցի եւ մակերեւութային ջրթողի վերակառուցման եւ վերազինման աշխատանքները
Սույն կուսակցությունը դեռ չի հանրայնացրել իր նախընտրական ծրագիրը:
Ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի արմատական փոփոխություններ
Էներգո եւ գազամատակարարման համակարգերի զարգացում եւ ընդլայնում
Կենցաղային աղբը չափազանց արժեքավոր հումք է, որպեսզի թաղվի հողի տակ կամ այրվի և ծխի ձևով լցվի մթնոլորտ: Աղբը պետք է տեսակավորվի և երկրորդային վերամշակման ենթարկվի: Ոչ միայն փայտը, թուղթը, պլաստիկը, ապակին, այլև օրգանական թափոնները, որ երկրորդային հումք են:
Համատիրությունների վերացում՝ անցում կառավարման այլ համակարգի, որով վարչական շրջաններին կտրվի վերահսկման և կանոնակարգման լիազորություններ։ Ձևավորել բազմաբնակարան շենքերի սպասարկման մրցակցային դաշտ։
Փողոցների լուսավորության և 24-ժամյա ջրամատակարարման ապահովում Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Մայթերի բարեկարգում և ջրահեռացման համակարգի գործարկում։
Տալ հնարավորություն տեղական արտադրողին՝ Երևանի վերելակների գործարանին, փոխելու Երևանի հին վերելակները ու իրականացնել դրանց հետագա սպասարկումը։
Բացառել աղբարկղերի տեղադրումն այնպիսի վայրերում, որ խոչընդոտում են երթևեկությանը և խաթարում քաղաքի էսթետիկ տեսքը, ստորգետնյա փակ աղբարկղերի տեղադրում Երևանի կենտրոնական փողոցներում ։
Ապահովել բակերի և փողոցների լիարժեք աղբահանությունը և սանմաքրումը:
Գետառը և Հրազդան գետը մաքրել կենցաղային թափոններից, բացել հուները և կանխել նոր աղտոտումը՝ ներդնելով մաքրման մեքենայացված եվրոպական համակարգ։
Միջազգային ներդրումային ծրագրի ներգրավման միջոցով վերացնել մայրաքաղաքի մերձակա աղբանոցները, որոնք օդի աղտոտման ու հիվանդությունների տարածման սպառնալիքներ են, իրականացնել աղբի տեսակավորում, աղբավերամշակման գործարանի կառուցում՝ ԵՄ ստանդարտներով:
Հաճախակի շաբաթօրյակների անցկացում՝ նաև դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ՝ ուսուցողական նպատակներով:
Հաճախակի դարձած ջրանջատումները, հորդառատ անձրևների ընթացքում փողոցների հեղեղումը, ինչպես նաև որոշ թաղամասերում կոյուղատար համակարգի բացակայությունը լրջագույն կոմունալ խնդիրներ են։ Ջրային տնտեսության օպերատորի հետ համատեղ իրականացնել ենթակառուցվածքների արդիականացում՝ օրենքով սահմանված քաղաքապետի կոմունալ լիազորությունների սահմաններում։ Երաշխավորել 3 ժամից ոչ ավել պլանային ջրանջատումների ռեժիմը, համայնք-մասնավոր համագործակցությամբ համալրել քաղաքի կոյուղատար և հեղեղատար ցանցը։
Սույն կուսակցությունը դեռ չի հանրայնացրել իր նախընտրական ծրագիրը: