Զբոսաշրջություն

Ստորև ներկայացված են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերի միայն հանրայնացված նախընտրական ծրագրերը:

 

  • Զբոսաշրջության զարգացման նպատակով իրականացնել Երեւան քաղաքի բրենդի մշակումը, որն էլ ավելի ճանաչելի կդարձնի Երեւանը համաշխարհային շուկայում

  • Ստեղծել քաղաքի բրենդավորման մշակումը գնահատող խորհուրդ, որը բաղկացած կլինի ոլորտը ներկայացնող անվանի մասնագետներից: Առաջարկվող նախագծերը կներկայացվեն նաեւ հանրային քննարկման:

  • Պետական մարմինների հետ համագործակցությամբ ստեղծել զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն

  • Երեւան քաղաքի արձանները եւ հուշարձանները, այգիները եւ հրապարակները շարունակել կահավորել եռալեզու տեղեկատվական վահանակներով՝ հագեցած QR կոդերով: Հուշարձանների մասին տեղեկատվությունը կմատուցվի նաեւ աուդիո տարբերակով՝ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար:

  • Գործարկել երկու տարբեր երթուղիներ, ըստ որի՝ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ծանոթանալու Երեւան քաղաքի զբոսաշրջային վայրերի շուրջ 80 տոկոսին՝ ներառելով գրեթե բոլոր վարչական շրջանները: Աուդիոտուրը կմատուցվի մի շարք լեզուներով:

  • Աջակցել Գրքի երեւանյան միջազգային փառատոնի կազմակերպմանը՝ նպաստելով փառատոնի միջազգային հանրահռչակմանը:

  • Ստեղծել Երեւանի զբոսաշրջային քարտ, որը հնարավորություն կընձեռի զբոսաշրջիկներին այցելելու քաղաքի տարբեր թանգարաններ, զբոսաշրջային, ժամանցային վայրեր եւ օգտվելու քաղաքի տրանսպորտից

  • Առաջիկա տարիներին ավելացնել Երեւան քաղաքում կազմակերպվող զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող միջոցառումների թիվը: Հայտարարել միջոցառումների իրականացման լավագույն գաղափարների ներկայացման մրցույթներ:

  • Համայնքի եւ մասնավոր ոլորտի կապը ամրապնդելու, համագործակցությունը ակտիվացնելու, առկա խնդիրները լուծելու նպատակով աջակցել սպասարկման ոլորտի տարբեր միությունների եւ ասոցիացիաների ստեղծմանը, որը հնարավորություն կտա համատեղ լուծելու զբոսաշրջությանն առնչվող խնդիրները, ինչպես նաեւ լավարկելու ոլորտի նկատմամբ վերահսկողությունը

  • Իրականացնել «Էրեբունի», «Կարմիր Բլուր» եւ «Շենգավիթ» պատմահնագիտական արգելոց թանգարանների վերակառուցման ծրագրերը՝ կառուցելով զբոսաշրջիկների սպասարկման կենտրոններ

Սույն կուսակցությունը դեռ չի հանրայնացրել իր նախընտրական ծրագիրը: 

 

  • Երևան քաղաքի զբոսաշրջային կերպարի կազմավորում և միջազգայինզբոսաշրջային շուկայում հանրահռչակում՝ տեղեկատվական հեռահաղորդակցայինտեխնոլոգիաների և մշակութային ստեղծարար համայնքի ներկայացուցիչներիներգրավմամբ․

  • Երևան քաղաքում ավանդական և այլընտրանքային զբոսաշրջային երթուղիներիմշակում, կատարելագործում և զարգացում՝ տեղեկատվական հեռահաղորդակցային տեխնոլոգիաների և մշակութային ստեղծարար համայնքիներկայացուցիչների մասնակցությամբ ․

  • Երևան քաղաքում զբոսաշրջային այցելության տեղեկատվական նոր կենտրոններիստեղծում՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների հարևանությամբ․

  • Երևան քաղաքում զբոսաշրջային ենթակառուցվածքների արդիականացում ևզարգացում․

  • զբոսաշրջության ոլորտում կադրային ներուժի զարգացման նպատակով«Հյուրընկալության և սպասարկման միջազգային դպրոցի» ստեղծում․

  • Երևան քաղաքում մշակութային և իրադարձային զբոսաշրջության խթանմաննպատակով տարվա բոլոր եղանակներին խոշոր թատերարվեստի, երաժշտարվեստի ևարվեստի այլ  ճյուղերի ու տեսակների փառատոների և այլ  միջոցառումների կազմակերպում՝ Երևան քաղաքի վարչական շրջանների ներգրավմամբ, Երևանըհանրահռչակելով որպես «փառատոնային քաղաք»

  • Երևան քաղաքում զբոսաշրջային ապրանքների մշակման, առաջխաղացման ևներդրման համալիր ծրագրի մշակում  «Հին Երևան» պատմաճարտարապետական,ազգագրական և արհեստագործական թաղամասի նախագծում և ստեղծում/․

  • Երևան քաղաքում և մշակութային կազմակերպություններում հուշանվերային ևարհեստագործական ապրանքների վաճառակետերի միասնական բրենդային ցանցիստեղծում․

  • Երևան քաղաքում ռեստորանային և հյուրանոցային միասնական ապրանքանիշայինցանցի ստեղծում․

  • մշակութային զբոսաշրջության ոլորտում միջազգային համագործակցությանզարգացում Երևանի քույր-գործընկեր քաղաքների և Հայկական սփյուռքի հայաշատքաղաքների հետ՝ Երևան քաղաքի զբոսաշրջային կերպարի  միջազգայինհանրահռչակման, զբոսաշրջային ապրանքների առաջխաղացման, փորձիփոխանակման և ներուժի զարգացման նպատակներով, զբոսաշրջության ոլորտում հայրենական և արտասահմանյան ներդրումներիներգրավման համար բարենպաստ պայմանների ստեղծում։

  • Զբոսաշրջության զարգացումը Երևանի համար կենսական նշանակություն ունի, պահանջում է ոչ միայն պատմական հուշարձանների պահպանում ու վերականգնում, այլև ենթակառույցների ապահովում՝ բարեկարգ ճանապարհներ, մատչելի ու ժամանակակից հյուրանոցներ, գործիմաց ուղեկցողների՝ գիդերի ծառայություն: Այդ ամենը կա հատվածական։ Անհրաժեշտ է ստեղծել համակարգող կենտրոն:

  • Փողոցային երաժշտության մասին օրենքի մասնագիտական կառավարում։ 

  • Հրազդան կիրճի երևանյան հատվածը վերածել զբոսաշրջության գոտու։ 

  • «Հին Երևան» նախագծով նախատեսված տարածքի վերականգնում՝ իբրև զբոսաշրջության կենտրոն Երևանում 

  • Կոնդի վերականգնում իբրև զբոսաշրջության կենտրոն Երևանում:

Սույն կուսակցությունը դեռ չի հանրայնացրել իր նախընտրական ծրագիրը: