Բնապահպանություն

Ստորև ներկայացված են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերի միայն հանրայնացված նախընտրական ծրագրերը:

  • Համատարած ծառատունկ

  • Բուսաբանական այգու հիմնովին վերանորոգում եւ վերականգնում, ժամանակակից եւ կենսաբազմազանությամբ հագեցած միջավայրի ապահովում։ Արդյունքում՝ ժամանակակից ու ինքնատիպ բուսաբանական այգի

  • Հանրային վայրերում ժամանակակից բիո զուգարանների տեղադրում, (ամեն թաղամասում մի քանի
    տեղ առնվազն, հատկապես կանգառներին մոտ)

  • Շենքերի բակերի եւ հարակից տարածքների կանաչապատում՝ գազոնային հատվածի ավելացում

  • Շինարարական փոշու դեմ պայքար՝ ցանկապատում, ցանցապատում, շինհրապարակը լքելուց առաջ շինտեխնիկայի լվացում

  • Գետերի հիմնովին եւ պարբերաբար մաքրման համար ժամանակակից տեխնիկաների ձեռքբերում

  • Ստորգետնյա ջրահեռացնող համակարգի պարբերաբար մաքրում՝ հորդառատ անձրեւների ժամանակ հեղեղներից խուսափելու նպատակով

  • Թափառող կենդանիների համար կացարանների կառուցում եւ համապատասխան խնամքի եւ
    հիգիենայի ապահովում

  • Երեւան քաղաքի կանաչ գոտու ավելացում

  • հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափորոշիչները, որոնց համաձայն՝ մեկ անձին ընկնող կանաչ տարածքների նվազագույն մակերեսը 9 քմ է, առաջիկա 5 տարիների ընթացքում Երեւանի կանաչ տարածքներն ավելացնել` հասնելով եւ անցնելով նվազագույն շեմը,

  • առաջիկա հինգ տարիների ընթացքում Դալմայի այգիներում առկա 200 հա-ից ավելի տարածքում հիմնել նոր քաղաքային այգի՝ բացառելով որեւէ կառուցապատում այդ տարածքում,

  • առաջիկա 5 տարիների ընթացքում Նորքի նախկին այգիներում առկա շուրջ 10 հա տարածքում տնկել անտառ՝ ստեղծելով բուֆերային գոտի եւ մասնակիորեն վերականգնելով այդ տարածքի կանաչապատ հատվածը

  • Վերականգնել «Փարոսի» անտառտնկարկը՝ որպես ամբողջական էկոհամակարգ,

  • Հրազդան գետի վրա տեղադրել եւս երկու աղբաորսիչ սարք, որոնց նախագծումն
    ընթացքի մեջ է,

  • կառուցապատումների պարագայում շինթույլտվությունների պարտադիր պայման սահմանել կանաչ տարածքների եւ խաղահրապարակի առկայությունը՝ սահմանված նորմերին համապատասխան,

  • առաջիկա 5 տարիների ընթացքում վերականգնել եւ արդիականացնել Երեւանի ոռոգման համակարգի կեսից ավելին՝ շուրջ 120 կմ նոր ցանցի անցկացմամբ

  • Երկարաժամկետ հեռանկարում արդիականացնել եւ հնարավորինս ավտոմատացնել ոռոգման ամբողջ ցանցը՝ այն հասցնելով շուրջ 500 կմ-ի,

  • մեկ միասնական GIS (աշխարհագրական տեղեկատվական համակարգ) համակարգում ամփոփել Երեւանի բոլոր վարչական շրջաններում առկա ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների վերաբերյալ տվյալները։ Այսպիսով, Երեւանում կունենանք ամբողջական պատկեր առկա կանաչ տարածքների, դրանց տեղադիրքի, ոռոգման համակարգի եւ հարակից ենթակառուցվածքների վերաբերյալ։ Բոլոր աշխատանքներն իրականացնել բարձր ճշգրտության մասնագիտական սարքավորումներով, որոնք կապահովեն տվյալների ամբողջականությունը,

  • 2023թ. մեկնարկած՝ ծառերի անձնագրավորման գործընթացը առաջիկայում հասցնել ավարտին,

  • առաջիկա 5 տարիներին արդիականացնել ջերմոցատնկարանային տնտեսությունը՝ կառուցելով նոր ջերմատուն, արտադրական ծավալներն ավելացնել՝ հասցնելով տարեկան շուրջ 10.000 ծառի, շուրջ 1 մլն թփի ու ծաղկի։ Այդպիսով ապահովել Երեւանի կանաչ տարածքներում պահանջվող բուսազանգվածի հիմնական մասը,

  • եղած կանաչ տնկարկներում առկա կենսունակությունը կորցրած կամ դրա ավարտին մոտ գտնվող ծառերը փոխարինել բնապահպանական առումով արժեքավոր, գեղազարդ տեսակներով

  • Ընտրել կայուն, գեղազարդ եւ Երեւանի բուսաբանական կազմին հարիր ծառատեսակներ՝ հաշվի առնելով դրանց տնկման տարածքի միկրոկլիման եւ բնակլիմայական պայմաններն ու առանձնահատկությունները աղմուկի, գազերի, փոշու եւ այլ աղտոտիչների նկատմամբ,

  • իրականացնել բակային տարածքների բուսազանգվածի երիտասարդացում եւ լրացում,

  • Ավելացնել կանաչ ցանկապատերը եւ թփերը, կիրառել ուղղաձիգ կանաչապատման մոտեցումները

  • Կառուցել եւ հիմնանորոգել Երեւանի բոլոր բակերն իրենց ենթակառուցվածքներով:

Թափառող Կենդանիներ

  • Առաջիկա տարիներին կառուցել թափառող կենդանիների համար նախատեսված համայնքային կացարաններ, որոնցից մեկ մեծ կացարանը կկառուցվի Կենտրոն վարչական շրջանում, իսկ եւս 5-ը՝ այլ վարչական շրջաններում

  • Մեծացնել շների հետ վարվելու եւ ճիշտ վարքագիծ դրսեւորելու վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված կրթական արշավի ծավալները 

  • Նախաձեռնել օրենսդրական բարեփոխումներ ընտանի կենդանիների պահման եւ բազմացման հետ կապված հարցերի կանոնակարգման ուղղությամբ

Օդի աղտոտվածություն

  • Ավելի ընդգրկուն տվյալներ ձեռք բերելու եւ իրավիճակին ճիշտ արձագանքելու նպատակով մինչեւ 2024թ. ավարտը բոլոր վարչական շրջաններում տեղադրել օդի որակի մոնիթորինգի երեքական սենսորային սարք։

  • Կառուցել շրջանցող ճանապարհներ, էստակադներ, ներդնել երթեւեկության թվային կառավարման համակարգ եւ խելացի լուսացույցներ։

  • Արևային ֆոտովոլտային վահանակների, ջրատաքացուցիչների կիրառմամբ վերակառուցել եւ հիմնանորոգել թվով 32 մանկապարտեզ եւ 6 պոլիկլինիկա

  • Էլեկտրամոբիլների առանձնացված ավտոկայանատեղիների սահմանմանը եւ լիցքավորման կայանների տեղադրման տեխնիկական եւ իրավական հիմքերի մշակմանը զուգահեռ՝ սահմանելու ենք էլեկտրամոբիլների լիցքավորման կետերի կառուցման պարտադիր պահանջ՝ նորակառույց շենքերի շինթույլտվությունների տրամադրման համար

  • Մշակել եւ իրագործել հեծանվային եւ էլեկտրական ինքնագլորների ցանցի կանոնակարգման ռազմավարությունը եւ գործողությունների պլանը

  • Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից էլեկտրամոբիլների ներկրման հարկային արտոնություններ տրամադրելու քաղաքականությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու եւ խթանելու համար սահմանել էլեկտրամոբիլների առանձնացված ավտոկայանատեղիներ, ինչպես նաեւ մշակել լիցքավորման կայանների տեղադրման տեխնիկական եւ իրավական հիմքերը

  • Շրջակա միջավայրին առնչվող տեղեկատվական հասանելիություն ապահովելու նպատակով ստեղծել «Կանաչ զարգացում» տեղեկատվական հարթակը:

  • Միջազգային առաջատար փորձի վրա հիմնվելով՝ ուսումնասիրել շենք- շինությունների ճակատային հատվածի մշակման արդյունքում հատուկ ներկերով պատելու եղանակով մթնոլորտում առկա արտանետումների կլանման հնարավորությունը

  • Կարել Երեւանը «Այգի-քաղաք» վերածելու քաղաքականություն։ Ներդնել որակապես նոր բնապահպանական հայեցակարգ

  • ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐԻՑ մնացած 238 հա վերածել խոշոր այգի-անտառի, որտեղ կլինեն լողավազան-լճակներ՝ քաղաքացիների ամառային հանգստի ապահովման համար

  • Հինգ տարվա ընթացքում մայրաքաղաքում եւ նրա շուրջը տնկել 1 միլիոն ծառ

  • Հիմնադրել քաղաքային անտառ՝ հնարավորինս այն համապատասխանեցնելով բնական անտառի պայմաններին, որում կտեղադրվեն հայկական բոլոր թագավորությունների արքաների արձանները

  • Շոշափելիորեն ընդլայնել բակային կանաչ տարածքներն ու խաղահրապարակները

  • Քաղաքի բոլոր վարչական շրջաններում ստեղծել խոշոր հանգստի գոտիներ

  • Կառուցել թռչունների կենդանաբանական այգի

  • ՀՀ օրենսդրության շրջանակներում իրականացնել թափառող կենդանիների
    ստերջացում եւ ախտահանում, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում` նաեւ քնեցում:
    Համալիր լուծում տալ թափառող շների հարցին

  • Ուժեղացնել քաղաքային իշխանության վերահսկողությունը շրջակա միջավայրի՝ օդի, ջրի որակի, կանաչ տարածքների պահպանման նկատմամբ, աղբամշակման բարձր չափանիշների սահմանմամբ

  • Ներդնել ու իրագործել Հրազդանի կիրճի զարգացման ռազմավարական հայեցակարգը՝ նպատակ ունենալով այն դարձնել Երեւանի ամենահեռանկարային զարգացման ուղղություններից մեկը

  • Երեւանի բոլոր վարչական շրջաններում ու մատչելի վայրերում նպաստե հանրային զուգարանների կառուցմանը՝ համագործակցելով մասնավոր հատվածի հետ

Սույն կուսակցությունը դեռ չի հանրայնացրել իր նախընտրական ծրագիրը:

  • հանրային օգտագործման կանաչավետ տարածքների պահպանում, բարելավումևընդարձակում, բնական և ձեռակերտ լանդշաֆտների ներդաշնակության ապահովում

  • Երևան քաղաքի կանաչապատման ռազմավարական միջնաժամկետ ծրագրի ևգործողությունների ամենամյա ծրագրի մշակում և իրականացում․

  • Երևան քաղաքի կանաչապատ տարածքների, ջրային, հողային պաշարների ևոռոգման համակարգի գույքագրում,  դրանց էլեկտրոնային քարտեզների ստեղծում․

  • ընդհանուր օգտագործման նոր կանաչավետ տարածքների ստեղծում և եղածտարածքների պահպանում, թեք լանջերի կանաչապատում՝ հողի քայքայմանկանխարգելման նպատակով․

  • Երևան քաղաքում հնարավոր բոլոր վայրերում կանաչապատ տարածքներիավելացում՝ մթնոլորտային օդի աղտոտվածությունը մեղմելու և միկրոկլիմայականպայմանները բարելավելու նպատակով․

  • ապօրինի ծառահատումները կանխարգելելու նպատակով՝ հսկողության ուժեղացում ևպատասխանատվության կիրառման միջոցների խստացում ապօրինիծառահատումների դեպքում․

  • հատուկ պահպանվող բնական տարածքների և մակերևութային ջրային պաշարներիպաշտպանում, պահպանում և վերականգնում․

  • գեղազարդ ծառաբույսերի տնկանյութի աճեցում  քաղաքային տնկարանում՝ քաղաքիկանաչապատ տարածքների ստեղծման, վերականգնման և վերափոխման նպատակով․

  • գեղազարդ ծառերի և բույսերի տնկանյութի աճեցման համար  քաղաքային նորտնկարանի հիմնում․

  • Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչապատ և ծաղկային տարածքներիգեղարարական ձևավորում և խնամք՝ քաղաքի ճարտարապետական կերպարինհամապատասխան՝ տեղանքապատկերային /լանդշաֆտային/ դիզայնի լավագույնփորձի կիրառմամբ․

  • Երևան քաղաքում և քաղաքին մերձակա տարածքներում կանաչապատ պաշտպանիչ գոտիների, անտառայգիների և վերականգնման նոր գոտիների ստեղծում՝ էկոլոգիականվիճակի բարելավման նպատակով․

  • Երևան քաղաքում փոխհատուցողական, ուղղաձիգ և այլընտրանքայինկանաչապատման ապահովում․

  • Երևան քաղաքի §կանաչավետ գոտեվորում¦, որը կմիավորի և կպահպանի քաղաքիէկոհամակարգն ու կենսաբազմազանությունը․

  • «Ծիծեռնակաբերդի» անտառային պուրակի վերականգնում․

  • Երևան քաղաքում և քաղաքային զբոսայգիներում, պուրակներում, բոլորկանաչապատ տարածքներում ջրապաշտպանիչ գոտիների և ոռոգման ցանցիբարելավում, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրում, հիդրոտեխնիկականկառուցվածքների բարեկարգում և վերակառուցում, ցայտաղբյուրային և շատրվանայինհամակարգի պահպանում և վերականգնում,

  • քաղաքային զբոսայգիներում և պուրակներում ընտանի շների զբոսանքիկազմակերպման համապատասխան տարածքների, իսկ փողոցներում թափառող շներիհամար հյուրատների¦ կառուցապատում․

  • կանաչավետ տարածքների խնամքի, սանիտարահիգենիկ վիճակի պահպանման ևբարեկարգման համար ժամանակակից տեխնիկայի և մեքենասարքավորումներիձեռքբերում․

  • բնապահպանական միջոցառումների իրականացում հասարակականկազմակերպությունների ներգրավմամբ և մասնակցությամբ /կանաչապատման մրցույթների, փառատոնների կազմակերպում և այլն/։

  • ստեղծել մթնոլորտային օդի մշտադիտարկման համակարգ, որը կներառի օդիաղտոտվածության ինտերակտիվ առցանց քարտեզ, ինչպես նաև կապահովիփոխադրամիջոցների երթևեկության մշտադիտարկման և մոդելավորմանհնարավորություն․

  • արդյունաբերական ձեռնարկությունների համար էկոլոգիական արտադրականմշտադիտարկման համակարգի ներդրում՝ արտանետումների աղբյուրներին տվիչներտեղադրելու և համապատասխան մշտադիտարկման համակարգերին առցանցտեղեկատվություն փոխանցելու միջոցով․ 

  • Երևան քաղաքում փոխադրամիջոցներին առնչվող հասցեական գործողություններ՝դրանց պահպանման /սպասարկման/ և վառելիքային հաշվեկշռի ու արտանետումներինվազման ցուցանիշների  հուսալիության

  • ապահովման նպատակով, միասնական տեխնիկական զննման  համակարգիներդրմամբ՝ փոխադրամիջոցների արտանետումների և ծխարձակման ցուցանիշներինվազեցում, արտանետումների և ծխարձակման թեստավորման և հսկողությանիրականացում՝ ԵՄ չափորոշիչներին համապատասխան․

  • ցածր արտանետումներով և ավելի պակաս ավտոմեքենաներով քաղաքայինգոտիների ստեղծում՝ այլընտրանքային փոխադրամիջոցների կիրառմամբ /հետիոտնային քայլք, հեծանիվներ, ինքնագլորներ, էլեկտրաշարժ փոխադրամիջոցներ/․ 

  • Երևան քաղաքում և մերձքաղաքային փոխադրումային հաղորդակցության մեջէկոլոգիապես մաքուր և էներգարդյունավետ հանրային փոխադրամիջոցների ցանցի զարգացում։

  • Երևանում լայնորեն տեղադրել օդի և ջրի որակը, աղմուկի ու փոշու մակարդակը, տրանսպորտային խցանումները չափող սարքեր, որոնք, միավորված լինելով ընդհանուր համակարգի մեջ, ծառայելու են բնակչության կենսական կարիքները հոգալու և արագ արձագանքելու գերխնդրին։ Բացի մաքուր օդի, ջրի և սննդի բնական իրավունքի, քաղաքացիներն ունեն նաև «լռության», այսինքն՝ խաղաղ ու անաղմուկ միջավայրի իրավունքը, առանց որի թերի է անվտանգ ու բարգավաճ կենսակերպի գաղափարը։ Այդ նպատակով Երևանում իրականացնել «խելացի քաղաք» համալիր ծրագիրը, արհեստական բանականության կիրառման համակարգով, որի հիմնական գործառույթները կապված կլինեն 5-րդ կետում նշված և այլ առաջացող մարտահրավերների լուծման հետ։ Քաղաքային իշխանությունների ողջ գործունեությունը և հատկապես էլեկտրոնային սարզքերի ու տեսախցիկների կիրառումը փոխվելու է «հետևել և պատժել» սկզբունքից, դեպի՝ «տեսնել, որպեսզի օգնել» գաղափարի։

  • Երևանի կանաչապատումը լինելու է քաղաքային իշխանությունների գերակա նպատակը։ Նախապատվությունը տալ ծառերի տեղական տեսակներին, ստվեր ու թթվածին ապահովող բույսերին, իսկ ծաղիկներից գլխավոր ու գրեթե մենաշնորհային տեղը տալ վարդերին։ «Վարդագույն քարի քաղաք» բնորոշմանը՝ Երևանը պետք է ավելացնի նաև «կանաչ մայրաքաղաք» տիտղոսը։

  • կատարել ճշգրտումներ քաղաքի Գլխավոր հատակագծում և մշակել գիտահեն էկոլոգիական լանդշաֆտային ծրագիր, որը կներառի քաղաքի ըստ իրենց ֆունկցիոնալ օբյեկտների կանաչապատման և բարեկարգման, նախագծման, շինարարարության և պահպանման հիմնական խնդրահարույց հարցերը,

  • սկսել Երևանի միասնական քաղաքաէկոլոգիական կարկասի կառուցվածքի ձևավորումը

  • մշակել մայրաքաղաքի կանաչ ֆոնդի ձևավորման հայեցակարգը

  • լրամշակել և բարեփոխել Երևանի ավագանու 2009թ. 36-Ն որոշմամբ հաստատված «Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնները»՝ ներառելով նոր կարգավորումներ կանաչապատ տարբեր օբյեկտներում քաղաքային կանաչ տարածքների պահպանման վերաբերյալ

  • վերակազմակերպել և օպտիմալացնել քաղաքի առկա կանաչ տարածքները՝ համաձայն ժամանակակից մոտեցումների և քաղաքային միջավայրի հիգիենիկ պահանջների

  • շարունակել դեռևս 2020-2021թթ. մեկնարկած կանաչ տարածքների վիճակի գնահատման և գույքագրման, ինչպես նաև կանաչ տարածքների կադաստրի ստեղծման գործընթացը, որպես քաղաքի կանաչ ֆոնդի մասին տեղեկատվության ինտեգրման և կառավարչական որոշումների կայացման համակարգի հիմք

  • իրականացնել քաղաքի կանաչ տարածքների վերակառուցումը, ընդ որում՝ ծառերի և թփերի վերականգնողական տնկումները պետք է իրականացվեն բացառապես մշակված վերակառուցման նախագծերին համապատասխան

  • 2019թ. ստեղծված «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ հիմքի վրա շարունակել քաղաքի կանաչ տնտեսության նյութատեխնիկական բազայի վերազինումը, այդ թվում բույսերի հետազոտության համար մասնագիտական սարքավորումների ձեռքբերում

  • ընդլայնել քաղաքային տնկարանի հնարավորությունները՝ դրա շահագործվող մասը ներկայիս 5հա-ից հասցնելով 15հա

  • կանաչապատման համար նախատեսված հողատարածքների ընդհանուր մակերեսի ավելացում՝ քաղաքին հարակից տարածքների կանաչապատմամբ և ազատ քաղաքային տարածքների հաշվին

  • ավելացնել քաղաքային կանաչապատման ընդհանուր տարածքները թաղարային կանաչապատման միջոցով շարունակել քաղաքային տնկարանում ստեղծել Երևանի պայմանների համար նախընտրելի բույսերից համակցումներ և ժամանակավոր ցուցադրական պուրակներ

  • ոռոգման ենթակառուցվածքի արդիականացում՝ կաթիլային, հորատային, խողովակային ցանցեր, Երևանի ցայտաղբյուրների ջրի շրջանաձև օգտագործում

  • ավելացնել մշտադալար սաղարթավոր և փշատերև ծառատեսակների կազմը՝ հասցնելով դրանք 30%-ի, միաժամանակ ավելացնել ծաղկող ծառերի և թփերի տեսակային կազմը

  • Երևանի կանաչապատման գործընթացում կիրառել թփերի զանգվածներ, ինչպես խմբակային տնկարկների, այնպես էլ ցանկապատերի տեսքով՝ ավելացնելով տեղային ֆլորայի բույսերի տեսականին՝ քաղաքում ավելի կայուն էկոհամակարգ ստեղծելու նպատակով

  • հատուկ ուշադրություն դարձնել Երևանի ուղղահայաց կանաչապատմանը՝ շենքերի պատեր, տանիքներ, ստորգետնյա կայանատեղիներ, ստիլոբատներ

  • ընտրել ծառերի, թփերի, սիզամարգերի խառնուրդների և ծաղիկների տեսականի՝ առավել ընդգծված ֆունկցիոնալությամբ՝ բարելավելու օդային միջավայրի վիճակը, միկրոկլիմայի ցուցանիշները և նվազեցնել աղմուկի մակարդակը

  • հատուկ գիտական ​​գրականության հիման վրա՝ Երևան քաղաքի համար ընտրել ծառերի և թփերի տեսականի՝ ընդգծված դեկորատիվ և էսթետիկ հատկանիշներով (ծառերի ու թփերի ճյուղավորման բնույթը, սաղարթների ձևն ու գույնը, ծաղկման տևողությունը)

  • ապահովել կանաչապատման շրջամյա դեկորատիվ և էսթետիկ էֆեկտ՝ գունային սխեմաների մշտական ​​փոփոխությամբ և շարունակական ծաղկման այգիների ստեղծմամբ

  • ապահովել հոգեհուզական հարմարավետություն՝ հաշվի առնելով լանդշաֆտային կոմպոզիցիաների կառուցման ընդունված սկզբունքները

  • բազմաբնակարան շենքերը սպասարկող բակային կանաչ տարածքների պահպանումը որպես Երևանի վարչական շրջանների լիազորության ամրագրում՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից մշակվող ընդհանուր նորմերի և քաղաքակականության հիման վրա

  • ջրային տնտեսության ոլորտի կառույցների հետ համագործակցություն՝ առկա շատրվանների վերաշահագործման կամ վերանորոգման նպատակով

  • ջրային կառույցների շահագործման և պահպանման երկարաժամկետ ծրագրում շրջանաձև վերաօգտագործման ենթակառուցվածքի ներդնում

  • շարունակել դեռևս 2021թ.-ին մեկնարկած մանկապատանեկան կենտրոնների սաների համար էկոկրթության դասերը՝ հետագայում ներառելով ծրագրում հանրակրթական դպրոցների աշակերտներին

Շրջակա միջավայրի պահպանություն 

  • կազմել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ գործողությունների ծրագրեր, որտեղ կհասցեագրվեն բոլոր խնդիրները, կհստակեցվեն դրանց լուծման ժամանակացույցերը և խստիվ կպահպանվի դրանց ժամանակին իրագործումը

  • այս պահի դրությամբ՝ Երևան մտնող հատվածում Գետառի ջուրը մաքուր է, սակայն դուրս գալու կետում աղտոտված, ուստի անհրաժեշտ է կատարել քաղաքի վարչական սահմաններում առկա կոյուղագծերի կետերի գույքագրում, որից հետո կատարել նախագծային աշխատանքներ, ինչի արդյունքում կամ վերացնել այդ կետերը, կամ միացնել քաղաքի հիմնական կոյուղու ընդհանուր համակարգին, իսկ հեռանկարում՝ վերանայել Գետառի հունի բացելու հնարավորությունը

  • կեղտաջրերի մաքրման «Աերացիա» կայանն անհրաժեշտ է վերագործարկել, քանի որ մայրաքաղաքում օրեկան ավելի քան 400 հազար խմ կեղտաջուր է լցվում շրջակա միջավայր և օգտագործվում որպես ոռոգման ջուր

  • մայրաքաղաքի և շրջակայքի բաց հանքերի՝ առանց բնապահպանական նորմերի պահպանման շահագործման նկատմամբ կոշտ վերահսկողական մեխանիզմների կիրառում

  • համապատասխան առաջարկություններ կներկայացվեն պետական լիազոր մարմիններ՝ նոր նորմատիվ իրավական բազայի ընդունման վերաբերյալ, որոնք մի կողմից կբարելավվեն հսկողությունը և մյուս կողմից կնպաստեն էկոլոգիապես ընդունելի մեթոդների և տեխնոլոգիաների ներդրմանը՝ քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում

  • հաշվի առնելով Երևանի դիրքը՝ անհրաժեշտություն կլինի համագործակցել քաղաքի վրա ուղղակի ազդեցություն ունեցող մերձակա այլ բնակավայրերի տեղական ինքնակառավարման մարմինների՝ խնդիրներին համալիր լուծումներ տալու նպատակով

  • քաղաքի զարգացման բոլոր նախաձեռնություններում կկիրառվի համալիր մոտեցում՝ դրանցում ներառելով բնապահպանական ազդեցությունները

  • քաղաքում կխթանվեն «մարդ-բնություն» կապը զարգացնող ծրագրերը

Աղմուկի կառավարում

  • Երևանի քաղաքապետի 1998թ․ 617 որոշմամբ հաստատված «Երևան քաղաքի տարածքում հանրային սննդի կազմակերպման ու իրացման լիցենզիաների տրման կարգում» կատարել լրացում, ըստ որի կարգելվեն հանրային սննդի օբյկետի «կարմիր գծից» (արտաքին պատից) դուրս դեպի փողոց ուղղված և երաժշտություն սփռող ձայնային բարձրախոսները։

  • Աշխատանք ՀՀ կառավարության և Ազգային ժողովի հետ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում համապատասխան կարգավորումների ամրագրումը, ըստ որոնց, նաև հետագայում տեխնիկական համալրմամբ կկանոնակարգվի ավտոմեքենաներից հնչող բարձր երաժշտության սահմանափակումը։

  • Այսպես կոչված «խելացի» գնումների կազմակերպում, այդ թվում հետագայում գնվող հանրային տրանսպորտային միջոցների գնման տեխնիկական բնութագրերում աղմուկի մակարդակի սահմանափակում։

  • Աղմուկի նվազեցմանը կարող է նպաստել նաև երթևեկության ռացիոնալ կազմակերպումը (միակողմանի երթևեկության կազմակերպում), երթևեկության ինտենսիվության նվազեցումը, օրինակ՝ կենտրոնում երթևեկության որոշակի սահմանափակում՝ հատկապես հանգստյան օրերին, ներթաղամասային տարածքով միջանցուկ երթևեկության բացառումը և այլ ձայնամեկուսիչ տեխնիկական միջոցառումներ։

  • Հանրային իրազեկման միջոցառումների անցկացում՝ վարքագծային փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ՝ հատկապես երեկոյան և գիշերային ժամերին Երևանի բանուկ հատվածներում մարդածին աղմուկի նվազեցման նպատակով։

  • Հանրային վայրերում երաժիշտների գործունեության կանոնակարգում։

Թափառող կենդանիներ

  • Մշակել և իրականացնել թափառող կենդանիների թվաքանակի վերահսկման ռազմավարություն և գործողությունների ծրագիր․

    • կարճաժամկետում կազմակերպել զանգվածային ամլացման, պատվաստման, թեսթավորման, կենդանիների բարեկեցության այլ կապակցված գործողությունների համալիր աշխատանքներ,

    • ամբողջական տվյալների մուտքագրմամբ հաշվառել և քարտեզագրել համայնքի և նախաձեռնող խմբերի կողմից ամլացված, որդեգրման տրված, տարբեր գործողությունների ենթարկված կենդանիներին,

    • գլխաքանակի կրճատման ծրագրում ամրագրել կենդանիների քնեցման հստակ չափորոշիչները՝ բացառելով զանգվածային ոչնչացումը։

  • Գործարկել կենդանիների նույնականացման և համարակալման թվային համակարգ և ապահովել նրանց նույնականացումը. իրականացնել տնային, մարդու հետ նույն տարածքում պահվող, մարդու տիրապետության ներքո գտնվող բոլոր կենդանիների գրանցում և նույնականացում։

  • Արդյունքի կայունացման ու շարունակականության նպատակով նախաձեռնել ենթակառուցվածքների զարգացման մի շարք գործողություններ նեռյալ կենսաբանական թափոնների հավաքմանն ու ոչնչացմանն ուղղված աշխատանքներ։

  • Լրամշակել կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմուքի՝ պահման, սնուցման և վարվեցողության ընդհանուր կանոնները, որոնք կներառեն ինչպես տնային, այնպես էլ թափառող կենդանիներին, համայնքային, հասարակական կազմակերպությունների և մասնավոր կացարանների գործունեությունը։

  • Վերանայել տան պայմաններում ընտանի կենդանիներ պահելու և կապակցված վճարները, մասնավորապես յուրաքանչյուր տարվա համար նախատեսված՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված քաղաքային համայնքների տարածքում ընտանիկենդանիներ պահելու թույլտվության համար տեղականտուրքը։

  • Ստեղծել կենդանիների հիմնախնդիրների հանձնախումբ. ստեղծել թափառող կենդանիների հիմնախնդիրների միջգերատեսչական և հանրային հանձնաժողով՝ պատկան մարմինների, մասնագիտական հիմնարկների և հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ, ի հավելումն՝ ոլորտում մասնագիտացած գիտական և հասարակական խմբերի հետ համատեղ փորձագիտական աշխատանքային խումբ, որի շրջանակներում հաստատել ոլորտային նախագծեր, ստեղծել նոր, արդյունավետ ձևաչափեր ու ընթացակարգեր։

  • Գործարկել բնակչությանը կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտին առնչվող ծառայությունների մատուցման նախագծեր։

  • Հստակեցնել բնակիչների տնային կենդանիների զբոսանքի վայրերի հատկացումը և շահագործման հանձնված 2 հատվածին ավելացնել ևս 1-ական յուրաքանչյուր վարչական շրջանում

  • Իրականացնել կրթական և իրազեկման լայնածավալ աշխատանքներ։

  • Ընդլայնել ոլորտում պետական, համայնքային, հանրային, միջազգային համագործակցության հնարավորությունները և վերահսկողության շրջանակները։

  • Քաղաքի լայնամասշտաբ կանաչապատում

  • Բնապահպանական ծրագրեր իրականացնելու նպատակով ակտիվ համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ։

  • Իրականացնել յուրաքանչյուր նախագծի ռազմավարական գնահատում շրջակա միջավայրի ազդեցության առումով։ Մշակել պարտադիր կատարման միջոցառումների ծրագիր։ 

  • Մթնոլորտի աղտոտվածության նվազեցման նպատակով իրագործել ծրագրեր, որոնք առնչվում են քաղաքաշինությանը (շինարարական նորմերի և շինհրապարակների խիստ վերահսկում՝ իրականացնելով ընդհուպ շինթույլտվության զրկում՝ քաղաքը փոշուց պահպանելու նպատակով), կանաչապատմանը, ասֆալտային մակերեսների հնարավորինս վերափոխմանը, ճանապարհային երթևեկության կանոնակարգմանը (արտանետումների դեմ պայքարի, խցանումները նվազեցնելու միջոցով, էկոլոգիապես անվտանգ տրանսպորտային միջոցների կիրառման խթանմամբ)։ 

  • Թափառող կենդանիների համար լրացուցիչ կացարանների կառուցում, ստերջացման գործընթացի լիարժեք կատարում, կենդանիների որդեգրման կարևորման գիտակցության հասարակական տարածում: 

  • Ոռոգման ջրի նոր խողովակների անցկացում, մաշված խողովակների փոփոխություն՝՝ կանաչապատման գործնթացը լիարժեք իրագործելու նպատակով։ 

  • Մեքենայացված ոռոգման մեթոդների կիրառում՝ անձրևացման, կաթիլային մեթոդներով քաղաքային անտառների, պուրակների և այգիների ոռոգման համար, ոռոգման գործընթացում մարդկային գործոնի հնարավորինս նվազեցում։ 

  • Քաղաքի անտառային ֆոնդի վերականգնում։ 

  • Դպրոցների և մանկապարտեզների տարածքում պարիսպների կանաչապատման ծրագրի ներդրում։

  • Լայնածավալ կառուցապատման հետևանքով մայրաքաղաքում էականորեն աճել է օդի աղտոտվածության մակարդակը։ Քաղաքի լանջային կանաչապատ տարածքների վերականգնումը կտա տեղային արդյունք միայն տարիներ անց։ Փոշու մակարդակի նվազեցման նպատակով առաջարկում ենք սահմանել կառուցապատման նոր նորմատիվ՝ շինհրապարակի սահմանազատում մանրաթելային պաշտպանիչ ցանցի միջոցով։ Յուրաքանչյուր շինարարություն ամբողջ ծավալով պետք է փակված լինի պաշտպանիչ ցանցով, իսկ դրա բացակայությունը՝ համարվի շինարարական նորմերի կոպիտ խախտում։

Սույն կուսակցությունը դեռ չի հանրայնացրել իր նախընտրական ծրագիրը:

  • Վարչական շրջաններում հանրային այգիների հիմնանորոգում և վերակառուցում

  • Անտառապատ և այգեպատ հատվածների վերականգնում և նոր նպատակային այգիների հիմնում՝ Դալմա, Նորք, Մալաթիա-Սեբաստիա

  • Արքաների պատմական պուրակի հիմնում

  • Ճանապարհային մեծ հանգույցներում, խոշոր խաչմերուկներում ջրային ավազանների կառուցում (շատրվաններով՝ միկրոկլիմայի փոփոխության նպատակով)

  • Գերեզմանատներում աղբահանության, ջրի հասանելիության ապահովման և կանաչապատման աշխատանքների իրականացում

  • Քաղաքային (urban) անտառների հիմնում Երևանի պարագծով

  • Կանաչապատման ամբողջական հայեցակարգի մշակում և ներդրում

  • Կանաչապատման սխեմայի մշակում և հանրայնացում

  • «Կանաչ կրթության» առաջխաղացում

  • Բակային տարածքների շարունակական ազատում ապօրինի կառույցներից և հանրային տարածքների հիմնում

  • Անձրևաջրերի հավաքման և դրանց հետագա օգտագործում

  •  Փողոցային ջրահեռացման համակարգերի արդիականացում և թողունակության մեծացում՝ անձևրաջրերի հետագա օգտագործման համակարգին ինտեգրում

  • Կեղտաջրերի մաքրման կայանի կառուցում, վերակառուցում

  • Նուբարաշենի գործող աղբավայրի բնապահպանական վնասների ուսումնասիրություն և դրանց հետևանքների երկարաժամկետ մեղմում

  • Սեփական տների բնակելի հատվածներում կանաչապատման խրախուսում

  • Բետոնե պատնեշների փոխարինում կանաչապատ տարածքով բոլոր հնարավոր և անվտանգ հատվածներում

  • Ընտանի կենդանիների (շների) զբոսանքի վայրերի առանձնացում, կահավորում

  • Թափառող կենդանիների խնդրի լուծում՝ կացարանի և կլինիկայի կառուցում, հանրային վայրերում թափառող կենդանիների բացառում

  • Ընտանի կենդանիների (շների) զբոսանքի վայրերի առանձնացում, կահավորում

  • Վերջ դնել Երևանը «բետոնի անտառի» վերածելու  քաղաքականությանը՝ առաջնային դիտարկելով կանաչ քաղաքային տնտեսվարման սկզբունքները, որը ներառում է նաև էներգախնայողական ու բնապահպանական մոտեցումների ներառումը ռազմավարության մեջ, կանաչ գոտիների ընդլայնումը՝ շեշտադրելով նաև բակային տարածքների բարեկարգումն ու կանաչապատումն այդ հաշվարկներով ևս