Ստորև ներկայացված են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերի միայն հանրայնացված նախընտրական ծրագրերը:
Ստորև ներկայացված են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերի միայն հանրայնացված նախընտրական ծրագրերը:
Աղբահանության աշխատանքների համակարգային լուծում, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում եւ միջազգային նորմերին համապատասխան կոնկրետ ստանդարտների մշակում եւ հայկական նորարարական գաղափարների մոդելների գործարկում
Նուբարաշենում աղբի վերամշակման գործարանի ստեղծում (նվազագույնը 200 աշխատատեղ՝ աշխատավարձը սկսած 300.000 դր-ից)
Սոց. փաթեթների տրամադրում աղբահանության սեգմենտի աշխատակիցներին
Խստագույն տուգանք հասարակական վայրերում աղբի նետման, ինչպես նաեւ ոչ թույլատրելի վայրերում աղբի կուտակման համար
Աղբամանների տեղակայման կետերի վերանայում եւ աղբահանության գործընթացի հաճախականության ավելացում
Շարունակաբար բարելավել աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայությունների որակը
Կառուցել կենցաղային թափոնների քաղաքային նոր աղբավայր: Կոնսերվացնել գործող աղբավայրը եւ ստեղծելու ենք կոշտ կենցաղային թափոնների վերամշակման ենթակառուցվածք
Թափոնների տեսակավորման ոլորտում առաջիկա հինգ տարում տեսակավորման կետերն ավելացնել՝ 140-ից հասցնելով առնվազն 300-ի, ավելացնել վերամշակելի թափոնների տեսակը՝ ներառելով ալյումինե թափոնների համար նախատեսված տարաները, աղբի տեսակավորման թափոնամանների թիվը հասցնել 3000-ի
Դպրոցները համալրել տեսակավորման համար նախատեսված թափոնամաններով
Իրականացնել իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ աղբի տեսակավորման մշակույթը կենցաղում ներդնելու ուղղությամբ
Կարգավորել շինարարական եւ խոշոր եզրաչափի աղբի հավաքման եւ տեղադրման գործընթացը, սահմանել համապատասխան վայրերում աղբի տեղափոխման եւ տեղադրման կարգերն ու կանոնները
Կառուցել բնապահպանական ստանդարտներին համապատասխանող նոր աղբավայր՝ նպաստելով Երեւանի աղբահանության, սորտավորման եւ վերամշակման խնդիրների լուծմանը՝ դարձնելով աղբը շահութաբեր, ինչպես զարգացած երկրներում է
Ուժեղացնել քաղաքային իշխանության վերահսկողությունը շրջակա միջավայրի՝ օդի, ջրի որակի, կանաչ տարածքների պահպանման նկատմամբ, աղբամշակման բարձր չափանիշների սահմանմամբ
Սույն կուսակցությունը դեռ չի հանրայնացրել իր նախընտրական ծրագիրը:
կենցաղային կոշտ թափոնների կառավարման արդիական համակարգի ներդրում՝թափոնների կազմակերպման և կարգավորման, տեսակավորման և վերամշակմանգործիքակազմի կիրառմամբ․
կենցաղային կոշտ թափոնների համար ժամանակակից գետնափոր բեռնարկղերովհրապարակների կառուցում․աղբահավաք մեքենաների վրա
Երևան քաղաքում աղբահավաք կազմակերպությունների կողմից բնակչությունիցվճարովի հիմունքով երկրորդային հումքն ընդունելու ծառայության կազմակերպում․
Երևան քաղաքում կենցաղային կոշտ թափոնների տեսակավորման և վերամշակմանգործընթացի փուլային ներդրում, կազմակերպությունների կողմից թափոններիվերամշակման և արդյունավետ օգտագործման, այդ թվում՝ էներգիայի ստացման համարնպաստավոր պայմանների ստեղծում․
կենցաղային կոշտ թափոնների աղբավայրերի էկոլոգիական անվտանգությանապահովման համար միջոցառումների մշակում և իրականացում, ներառյալ՝աստիճանաբար դրանց վերացումը և փակումը․
տիեզերական մշտադիտարկման արդյունքում բացահայտված կենցաղային կոշտթափոնների չթույլատրված բեռնաթափումները կանխելու համար համապատասխանմիջոցառումների մշակում և իրականացում։
Աղբահավաքի գործընթացը բարեփոխել եվրոպական չափանիշներով, որոնց հիման վրա կառուցել աղբամշակման գործարան, որը միացվելու է քաղաքի էներգետիկ համակարգին։ «Մաքուր տուն, մաքուր քաղաք, մաքուր Հայրենիք» գաղափարը պետք է ներառվի ընտանեկան, դպրոցական, համազգային և քաղաքացիական դաստիարակության մեջ։ Մաքրությունն ու անվտանգությունը դարձնել հայոց մայրաքաղաքի հիմնական բնորոշիչ որակներ։ Ողջ փողոցային լուսավորությունը փուլ առ փուլ անցնելու է արևային մարտկոցների, որոնց արտադրությունը կազմակերպվելու է մեր երկրում՝ գերարդիական եղանակով։
Երևան համայնքում աղբահանության գործընթացը պետք է կազմակերպվի այն հաստատուն տրամաբանությամբ և վարքագծի կանոնավոր փոփոխությամբ, որ այն մի գործընթաց է, որը զուտ տեղական ինքնակառավարման մարմնի օրենսդրական և կազմակերպչական խնդիրը չէ, այլ գլոբալ մարտահրավեր, որտեղ ընդգրկված են բոլորը, և որը պետք է սկսվի բնակիչների նախ և առաջ սպառողական վարքագծի փոփոխությամբ՝ գոյացնելու ավելի քիչ աղբ, իսկ այնուհետև բնակիչների և տնտեսվարող սուբյեկտների կողմից առաջացվող թափոնների տեսակավորմամբ, առաջնային՝ թափոնի գոյացման օղակում։ Այս գործընթացի ապահովման համար անհրաժեշտ են լինելու իրավական, ենթակառուցվածքային և ինստիտուցիոնալ միջոցառումներ։
Երևանում աղբահանության կանոնակարգված միջոցառումների ապահովման իրավական մեխանիզմներն ենթադրելու են Երևանի ավագանու համապատասխան որոշման ընդունումը՝ Երևան քաղաքում թափոնների գոյացման առաջնային օղակում թափոնների տեսակավորումը փուլային՝ ժամանակագրական մոտեցմամբ ներդնելու ուղղությամբ։
Ենթակառուցվածքային համալիրի հզորացում:
Պլաստիկի և մետաղի թափոնների համար նախատեսված հակավորման սարքերի ձեռքբերում
Ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխում
Տեղափոխել Երևանի մայթերի երկայնքով ձգվող՝ 2016-2017թթ. սկսված գործընթացի արդյունքում սիզամարգերը ասֆալտապատած հատվածում կամ փողոցի երթևեկելի մասում տեղադրված մեծ աղբամանները և վերականգնել սիզամարգերի հատվածային ամբողջականությունը՝ թողնելով մայթերի փոքր աղբամանները հետիոտնի համար
Սննդային թափոնների կառավարում
միջազգային դոնոր կազմակերպությունների և մասնավորի հետ ծավալել ակտիվ երկխոսություն՝ Երևանում գոյացող սննդային թափոնների կառավարման նպատակով ֆերմենտացիոն կայանների ստեղծման ուղղությամբ։
կիսանկուղային և նկուղային հարկերի ոչ բնակելի տարածքների սեփականատերերի կամ վարձակալների համար պարտադիր բարեկարգման տարածք է համարվում ընդհանուր օգտագործման տարածքը, որի սահմաններն են զբաղեցրած տարածքի պարագծով՝ մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը՝ կետ 20, մաս 2:
Առաջարկվում է մի փոքր ընդլայնել դրա քաղաքաշինական տարածական սահմանները, մասնավորապես ամրակցված պարտադիր բարեկարգման տարածքի սահմանագիծն ավելացնել ընդամենը 10-15սմ՝ սահմանելով այն մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարի զրոյական նիշը։
Երևանի Նուբարաշենի բաց աղբանոցը պետք է անցնի ուտիլիզացիայի այն հնարավորությունները և փուլերը, որոնք վաղուց արդեն կենսակերպ են առաջադեմ երկրներում:
Հնարավորության դեպքում, մասնավոր սեկտորի ներգրավմամբ, պետք է հնարավորինս առանձնացնել որպես երկրորդային նյութական ռեսուրս ծառայելու քիմիական բաղադրություն ունեցող ԿԿԹ ֆրակցիաները:
Աղբահանության հարցի վերջնական կարգավորում եւ աղբի վերամշակման գործարանի կառուցում
Ժամանակակից աղբավայրերի ստեղծում՝ համալրված արդի աղբամշակման սարքավորումներով
Աղբահանության խնդիրը սրվեց այնպես, ինչպես սրվել էր նախորդ տարիներին։ Սանիտարական մաքրման խնդիրը ինչպես կար, այդպես էլ մնաց։ Համակարգային բարեփոխումները ավարտին հասցնելու նպատակով անհրաժեշտ է ներգրավել երկրորդ օպերատորի, որի մուտքը կապահովի մրցակցություն և կբարձրացնի մատուցվող ծառայության որակը։
Սույն կուսակցությունը դեռ չի հանրայնացրել իր նախընտրական ծրագիրը:
Աղբահանության ամբողջական համակարգ (սկսած աղբահավաքումից ու աղբի տեսակավորումից, վերջացրած դրա պահեստավորմամբ և այլընտրանքային էներգիայի ստացումով)
Աղբի վերամշակման գործարան Նուբարաշենում
Կոշտ շինարարական թափոնների աղբավայրի հիմնում, կոշտ շինարարական աղբի տեղափոխման լիցենզավորում
Արմատապես փոխել աղբահանության համակարգը՝ ներդնելով տարանջատված աղբի հավաքման սկզբունքը, դրա համար առավել արդյունավետ լուծումներ առաջարկելով: Աղբահանության ժամանակացույցի փոփոխությունը պետք է հաշվի առնի քաղաքային երթևեկության առանձնահատկությունները: Անհրաժեշտ է ներդնել աղբի վերամշակման ժամանակակից համակարգ: