Հանրային ծառայություններ

Ստորև ներկայացված են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերի միայն հանրայնացված նախընտրական ծրագրերը:

  • Անապահով ընտանիքի երեխաներին առանձնահատուկ մոտեցում, անվճար գրենական պիտույքների եւ այլնի տրամադրում

  • Պարբերաբար այցելություն անապահով ընտանիքներ

  • Անօթեւանների համար գիշերակացով ապաստանների տրամադրում

  • Ծերանոցների եւ մանկատների կենսական պայմանների բարելավում

  • Վերահսկողական մարմնի ստեղծում, ամիսը երկու անգամ այցելություն ծերանոցներ եւ
    մանկատներ

  • Սոցիալական ծրագրերի մշակում եւ ներդրում հաշմանդամների, ծերերի, բազմազավակ
    ընտանիքների եւ սոցիալապես խոցելի խավերի համար

  • Տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն 1 եւ 2 կարգի հաշմանդամներին, բազմազավակ
    ընտանիքներին, միայնակ մայրերին, պատերազմի մասնակիցներին

  • Սոցիալական ծրագրերի շահառուներին՝ պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած զինվորականներին եւ սոցիալապես խոցելի խավերին բնակարանների տրամադրում՝ ըստ ընտանիքի անդամների քանակի

  • Սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակներում շարունակել իրականացնել կյանքի որակի բարելավմանն ուղղված սոցիալական ծրագրեր խոցելի խմբերի համար (բազմազավակ ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ, երեխաներ, պատերազմից տուժած ընտանիքներ, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներ)

  • Երեւան քաղաքում սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետ կառավարման եւ սոցիալական պլանավորման նպատակով ստեղծել թվային տեղեկատվական բազա, ինչը հնարավորություն կտա յուրաքանչյուր ընտանիքի վերաբերյալ ստանալու համալիր տեղեկատվություն՝ կարիքների, իրականացված աշխատանքների եւ անհրաժեշտ աջակցության վերաբերյալ

  • Իրականացնել առցանց սուրդոթարգմանության ծրագրեր, ինչը հնարավորություն կտա լսողության եւ խոսքի խանգարումներ ունեցող անձանց ինքնուրույն լուծելու իրենց խնդիրները

  • Հիմնել համայնքային նոր սոցիալական ծառայություններ՝ արագ արձագանքման կարիք ունեցող խոցելի խմբերին անհրաժեշտ ծառայությունների մատուցումը կազմակերպելու նպատակով

  • Իրականացնել սոցիալական բնակարանաշինություն՝ երիտասարդընտանիքներին հնարավորություն տալով տարաժամկետ վճարման պայմանով ձեռքբերել ինքնարժեքով բնակարան

Սույն կուսակցությունը դեռ չի հանրայնացրել իր նախընտրական ծրագիրը: 

 

  • մշակութային, կրթական, մարզական կազմակերպությունների կողմից մատուցվողծառայությունների ներառականության և հասցեականության ապահովում

  • հաշմանդամություն ունեցող և այլ սահմանափակ շարժունակությամբ անձանց համարԵրևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում գործող սոցիալական-վերականգնողական կենտրոնների բովանդակության բարեփոխում և նորժամանակակից  կենտրոնների ստեղծում, սոցիալական-վերականգնողականծառայությունների տրամադրում՝ անհատական վերականգնողական ծրագրերինհամապատասխան, ինչպես նաև՝ սոցիալական համագործակցության ևգործընկերության ընդլայնում․

  • վերականգնողական կենտրոններին տեխնիկական վերականգնողական միջոցներովաջակցում․

  • հաշմանդամություն ունեցող և սահմանափակ շարժունակությամբ այլ անձանցտվյալների հավաքում և փաստագրում, նրանց համար հասանելի և կարիքներինհամապատասխանող քաղաքային հանրային ենթակառուցվածքների հաշվառում ևքարտեզագրում․

  • հաշմանդամություն ունեցող և սահմանափակ շարժունակությամբ այլ անձանց համար քաղաքային հասանելի կենսամիջավայրի ձևավորում /փողոցներում և հանրայիննշանակության վայրերում թեքահարթակների կառուցում, գոգավոր սալիկների և ձայնայինազդանշանով լուսացույցերի, ազդանշանային կոճակների տեղադրում, փոխադրմանհարմարավետության ապահովում և փոխադրումների կազմակերպում և այլն/․

  • քաղաքային նախադպրոցական և դպրոցական ուսումնական հաստատություններումներառական կրթական ծրագրերի իրականացում և դրանց որակի մշտադիտարկում․ 

  • սոցիալական սակավ ապահովվածություն ունեցող ընտանիքներին պետականհասցեական օգնության տրամադրում․

  • սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման նպատակով կարիքավոր անձանցհաշվառում, բնակարանազուրկ և անօթևան անձանց ու ընտանիքներին ժամանակավորկացարաններով ապահովում․

  • առանձին կատեգորիայի կարիքավոր անձանց /Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և նրանց հավասարեցված անձանց, Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքներին և այրիներին, բազմազավակ ընտանիքներին, տարեցներին և այլն/ համաժամանակյա /համապատասխան տոների առիթով/   և ամենամսյա սոցիալական աջակցության /սոցիալական վճարներ, պարենային ապրանքներ, սոցիալ-մշակութային աջակցություն/ տրամադրում՝ ըստ քաղաքային հաշվառման վայրի։

  • Հասարակական բոլոր փոխադրամիջոցների, ստորգետնյա անցումների, բնակելի շենքերի, պետական հաստատությունների, բանկերի, առևտրի և սննդի, զվարճանքի և հանրային օգտագործման բոլոր վայրերի ու շինությունների մուտքերն ու ելքերը պարտադիր պետք է կահավորված լինեն թեքահարթակներով կամ հաշմանդամների անվասայլակների և մանկական սայլակների ելումուտի համար նախատեսված սարքերով։ Դրանց բացակայության դեպքում հաստատությունների ու շինությունների շահագործումն ու գործունեությունը չի թույլատրվելու քաղաքապետարանի կողմից։

  • Երևանի բնակիչների սոցիալական պաշտպանությանը և կենսամակարդակի բարելավմանն ուղղված նպատակային և թիրախային ծրագրերի իրականացում

  • Տարբեր սոցիալական խմբերի համար որակյալ սոցիալական ծառայությունների կազմակերպում և մատուցում

  • Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար որպես մատչելիության ապահովման կարևորագույն բաղադրիչ սոցիալական օգնականի ծառայությունների համակարգի ստեղծում՝ հաջորդիվ հավելվածային օգնականի անցում կատարելու հնարավորություններով

  • Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց համար հանրային տրանսպորտի և կապակցված ենթակառուցվածքների մատչելիություն, անվտանգության և հարմարավետության ապահովում որպես զարգացման կարճաժամկետ ծրագրի առաջնահերթություն՝ հատկապես տեսողության, լսողության, հենաշարժողական և մտավոր խնդիրներ ունեցող քաղաքացիների համար

  • Երեխաների իրավունքների պաշտպանություն և անչափահասների հետ աշխատանքների բարելավում, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների շահերի պաշտպանություն, զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների բազմակողմանի աջակցություն

  • Օժանդակություն բազմազավակ և խոցելի խմբերի ընտանիքներին, այդ թվում՝ բնառարկայական և գույքային աջակցություն, կենցաղային պայմանների բարելավում, այլ նախագծերի իրականացում

  • Անելանելի իրավիճակում հայտնված անօթևան անձանց ժամանակավոր շրջանառու սոցիալական բնակարանային ֆոնդի հատկացման համալիր ծրագրի մշակում

  • Աջակցություն հայրենադարձ, փախստական և տեղահանված ընտանիքներին

  • Անհետաձգելի լուծում պահանջող սոցիալական խնդիրների լուծում, սոցիալական աջակցության խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում՝ մարտական գործողությունների հետևանքով զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների բնակարանների վերանորոգում, գույքի տրամադրում, ուսումնական հաստատություններում սովորող սոցիալապես անապահով ընտանիքների անդամների ուսման վարձի հատուցում, արտակարգ իրավիճակներով և տարերարային վտանգով պայմանավորված աղետների պայմաններում բնակչությանն անհետաձգելի օնության տրամադրում

  • Արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների, ոլորտային մասնագետների և աշխատակիցների, խնամակալության և հոգաբարձության պատասխանատուների վերապատրաստման դասընթացների կազմակերպում

  • Ուսանողներին եւ թոշակառուներին 50% զեղչի տրամադրում հանրային տրանսպորտից եւ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բուժհաստատություններից օգտվելիս

  • Համայնքային սոցիալական ճաշարանների հիմնում

  • Անապահով խավի և արտակարգ իրավիճակիներում հնարավոր տուժողների համար ժամանակավոր կացարանների ցանցի և անվճար սննդի հատկացման կետերի ստեղծում

Սույն կուսակցությունը դեռ չի հանրայնացրել իր նախընտրական ծրագիրը: 

 

  • Հաշմանդամություն ունեցող մարդկանց անվտանգ և մատչելի տեղաշարժի ապահովում հանրային տարածքներում և կառույցներում (ներառյալ թեքահարթակներ, կանչով լուսացույցներ, ձայնային ազդանշաններ, հատուկ վերելակներ և այլն)՝ համընդհանուր դիզայնի սկզբունքների համաձայն

  • «Քաղաքացու օգնական» ինստիտուտի ներդրում

  • Երիտասարդների և տարեցների համար ժամանցի պայմանների ստեղծում, ամենամյա համալիր կրթական և զվարճանքի ծրագրերի իրականացում

  • Child-friendly city նախաձեռնության ներառում քաղաքային պլանավորման մեջ

  • Նոր, էկոլոգիապես անվտանգ և հաշմանդամություն ունեցող երեխաների համար մատչելի խաղահրապարակների կառուցում

  • Բակային զրուցարանների կառուցում (բաց և փակ)

  • Խոցելի խմբերի համար բնակարանից աղբի հավաքման ծառայության ներդրում

  • Սոցիալական բնակարանաշինության ծրագրերի իրականացում

  • Մեծահասակների ժամանցի, սոցիալական ներառման միջոցառումների և ծրագրերի իրականացում

  • Մշտական բնակության վայր չունեցողների համար կացարանների կառուցում, նոր սոցիալական համալիր ծառայությունների տրամադրում

  • Համայնքային սոցիալական ծառայությունների մատուցման բարելավում և դրանք մատուցող սոցիալական աջակցության համայնքային կենտրոնների ստեղծում

  • Արցախյան ազատամարտի մասնակիցների (վետերանների) համար համակարգված արտոնությունների սահմանում (անվճար հանրային տրանսպորտ, տեղական հարկեր, տուրքեր, վճարներ, կրթամշակութային հաստատություններում երեխաների անվճար հաճախում ու ուսուցում, մշակութային միջոցառումներին մասնակցության ապահովում)

  • Թոշակառուներին, խոցելի խմբերին հանրային ծառայություններից (տրանսպորտ, պոլիկլինիկա, մետրո, մշակութային և այլ ծառայություններ) անվճար օգտվում

  • Կամավորության ինստիտուտի ներդրում

  • Գերեզմանատեղերի հատկացման ընթացակարգերի կանոնակարգում

  • Food Bank-երի համակարգի ներդրում

  • Համատիրության կողմից գանձվող վճարների վերացում