Երթևեկություն

Ստորև ներկայացված են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերի միայն հանրայնացված նախընտրական ծրագրերը:

  • Ավտոպարկի թարմացում, արգելք հին եւ անսարք տրանսպորտային միջոցների շահագործմանը, խիստ վերահսկողություն մասնավոր տրանսպորտային երթուղիների նկատմամբ

  • Կանգառների բարեկարգում, լուսավորում

  • Տրանսպորտի ուղեւորատոմսերի համակարգի ներդրում

  • Քաղաքում երթուղիները ցուցադրող վահանակների գործարկում (չվացուցակների օնլայն հետեւելու մեխանիզմի գործարկում)

  • Քաղաքավարության, տեղ զիջելու եւ տարրական կուլտուրայի մասին հիշեցնող աուդիո կամ վիդեո հոլովակների պարտադիր ներկայացում քաղաքային տրանսպորտում

  • Լուրջ վերահսկում տրանսպորտում հնչող երաժշտությանը, ընդհուպ հատուկ ցանկի մշակում եւ տրամադրում

  • Անցում էլեկտրական տրանսպորտի՝ տրամվայների վերականգնում, տրոլեյբուսների պարկի թարմացում, ավելացում եւ այլն

  • Ավտոկայանատեղիների (parking) ավելացում, նոր տեխնոլոգիաների կիրառում, վերգետնյա շարժական կայանատեղիների ավելացում

  • Հեծանիվների եւ սկուտերների համար առանձին գծերի ավելացում

  • Կարմիր գծերի եւ ապօրինի վճարովի կայանատեղիների վերացում

  • Թույլատրելի վճարովի կայանատեղիների ժամավճարների գնի վերանայում եւ վերահսկում

  • Տաքսիների գների ֆիքսում եւ վերահսկողություն

  • Հաշմանդամների եւ տաքսիների համար անվճար ավտոկայանատեղիների հատկացում

  • Գերծանրաբեռնված փողոցների ձեւափոխում բազմահարկ համակարգով

  • Փողոցների եւ մայթերի վերանորոգում եւ կահավորում, գծանշումների եւ գիշերային լուսավորության ապահովում արեւային համակարգերի միջոցով։

  • մշակել Երեւան քաղաքի շրջանցիկ ճանապարհների կառուցման հայեցակարգը, որը հնարավորություն կտա բեռնաթափելու Երեւան քաղաքի տրանսպորտային միջոցների հոսքերը,

  • ներդնել նոր միասնական տրանսպորտային համակարգ՝ վերանայելով երթուղիները եւ, ըստ անհրաժեշտության, վերանայել նաեւ կանգառասրահների տեղադիրքերը,

  • շարունակաբար արդիականացնել ավտոբուսների եւ տրոլեյբուսների շարժակազմերը՝ նախապատվություն տալով էլեկտրական եւ էկոլոգիապես մաքուր տրանսպորտի ձեռք բերմանը,

  • ապահովել ավտոբուսների եւ մետրոյի չվացուցակի հասանելիությունը կանգառասրահներում, կայքի եւ բջջային հավելվածի միջոցով,

  • փոխարինել գործող կանգառասրահները նոր «խելացի» լուծումներով վերազինված կանգառասրահներով, ինչպես նաեւ իրականացնել կանգառասրահների համալրում,

  • ստեղծել մոնիթորինգային կենտրոն, միասնական տվյալների բազա եւ տրանսպորտային միջոցների հոսքերի կառավարման համակարգ, որոնք հնարավորություն կտան իրական ժամանակում համակարգված որոշումներ ընդունելու արտակարգ պատահարների վերաբերյալ, ինչպես նաեւ կառավարելու մեքենաների հոսքը՝ կրճատելով խցանումները,

  • կառուցել ավտոբուսների կայանման եւ սպասարկման համար նախատեսված թվով 4 դեպո,

  • շարունակել ավտոբուսների համար առանձնացված գծերի ներդրման գործընթացը,

  • արդիականացնել հասարակական տրանսպորտի գործող երթուղիները՝ ավելացնելով դրանց սպասարկման ծածկույթը,

  • շարունակել ապահովել հանրային տրանսպորտի մատչելիությունը հաշմանդամություն ունեցող եւ մանկասայլակով անձանց համար,

  • շարունակել իրականացնել հանրային տրանսպորտի վարորդների վերապատրաստման գործընթացը՝ սահմանված ստանդարտների, վարվեցողության կանոնների, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող ուղեւորներին համապատասխան օժանդակություն ցուցաբերելու ընթացակարգերի ուղղությամբ։ Վարորդներին ապահովել արտահագուստով՝ համաձայն սահմանված նորմերի,

  • 2024թ. Մեկնարկել եւ մինչեւ 2028թ. ավարտին հասցնել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը,

  • 2024թ. Մեկնարկել եւ մինչեւ 2026թ. ավարտին ենք հասցնել «Սուրմալու» եւ «Փեթակ» առեւտրի կենտրոնների հատվածում նոր կայարանի կառուցումը,

  • մինչեւ 2027թ. ավարտել Երիտասարդական կայարանի երկրորդ մուտքի շինարարությունը, որը դուրս կգա Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի հարակից տարածքում,

  • հիմնել ճոպանուղային ցանց՝ Օղակաձեւ զբոսայգու 2-րդ հատվածից մինչեւ Նոր Նորքի 2-րդ զանգված եւ Աջափնյակ-Ծիծեռնակաբերդ-Պռոշյան ուղեգծերով,

  • ներկերով իրականացված ճանապարհային գծանշումները փոխարինել մնայուն սառը կամ թերմո պլաստիկով

 

  • Քաղաքի զարգացման տրամաբանության ներքո կառուցել նոր ճանապարհային
    ենթակառուցվածքներ, հնարավորության դեպքում՝ ուրվագծել մետրոյի նոր
    կայարանների զարգացման հնարավորությունը։

  • Ներդնել ավտոկայանատեղիների ժամանակակից համակարգ՝ ուսումնասիրելով

  • զարգացած քաղաքաների փորձը։

  • Կառուցել ստորգետնյա ավտոկայանատեղեր Շահումյանի եւ Սախարովի հրապարակներում։

Սույն կուսակցությունը դեռ չի հանրայնացրել իր նախընտրական ծրագիրը:

  • քաղաքային և մերձքաղաքային հանրային փոխադրումների ցանցի բարեփոխում, նորցանցի մշակում և ներդրում, ինչպես նաև կառավարման արդիականացում․

  • բնակչության այլընտրանքային փոխադրամիջոցների /հեծանիվներ, ինքնագլորներ/կայանատեղիների,  հետիոտնային քայլքի, տեղաշարժման համար անվտանգ ևհարմարավետ  ճանապարհների ու արահետների ստեղծում․

  • ճանապարհային շինարարական աշխատանքների իրականացում, հատկապես դեպի«Զվարթնոց» օդանավակայան նոր մայրուղու և Երևան քաղաքի «Փոքր» կենտրոնըշրջանցող ճանապարհների /Իսակովի պողոտայից Արշակունյաց պողոտա և այլն/կառուցում։

  • Երևանի տրանսպորտային խնդիրն իր համապարփակ լուծումը կստանա հասարակական փոխադրամիջոցների զանգվածային էլեկտրականացման հիման վրա։ Հատուկ կարևորություն և արագ իրականացում է տրվելու մետրոյի վերգետնյա ուղիների և կայարանների կառուցմանը։ Հիմնական ուղղություններն են լինելու Հրազդան գետի կիրճով կառուցվելիք գծերը Դավթաշենի, Կիևյանի և Հաղթանակի կամուրջների միջև, նշված շրջաններում համապատասխան հանգույցների ստեղծմամբ և հեռանկարային զարգացում ապահովելով դեպի Գարեգին Նժդեհի հրապարակ, Զվարթնոց օդանավակայան, իսկ մյուս ուղղությամբ՝ դեպի Քանաքեռ, Զեյթուն և Նոր Նորքի զանգվածներ տանող վերգետնյա մետրոյի միջոցով։ Այդ նախագծի արժեքը տասնյակ անգամ ավելի էժան է և մի քանի անգամ արագ կարող է կատարվել, քան՝ ավանդական ստորգետնյա մետրոն։ Նախագծի ֆինանսավորումը նախատեսված է իրականացնել արտաբյուջետային միջոցներով՝ ստեղծելով բաց բաժնետիրական ընկերություն, որն ընդգրկելու է քաղաքացիների ավանդների ներդրում եկամտաբեր պետական պարտատոմսերի տեսքով

  • Մայրաքաղաքում ողջ երթևեկությունը կառավարել մեկ համալիր համակարգով, արհեստական բանականության կիրառմամբ՝ ապահովելով առավելագույն արդյունավետությունը, թափանցիկությունն ու հարմարավետությունը։ Բոլոր կանգառներում տեղադրել փոխադրամիջոցների ժամանման տեղեկատու հաշվիչներ։ Մայրաքաղաքի հնարավորին չափ շատ հանրային վայրերում բացել ավտոմեքենաների երթևեկությունից բացարձակապես ազատ հետիոտնային գոտիներ եւ հեծանվային արահետներ։

  • ժամանակակից, հարմարավետ, անվտանգ և «կանաչ» շարժակազմի առկայություն, որը ամբողջովին կփոխի երթևեկության տրամաբանությունն ու փիլիսոփայությունը,

  • հանրային տրանսպորտի առավելությունների հանրահռչակում․ քաղաքային իշխանությունը պետք է գործնականում ցույց տա, որ նախընտրելով հանրային տրանսպորտը, երևանցին շահում է ժամանակ, նյարդեր, ֆինանսական միջոցներ, կարճաժամկետ հեռանկարում՝ առողջություն, իսկ երկարաժամկետում՝ նաև քաղաքի կայուն զարգացում,

  • որակյալ հանրային տրանսպորտի առկայությունը կխթանի այլընտրանքային փոխադրամիջոցների զարգացումը, հնարավորություն կտա բեռնաթափել քաղաքի կենտրոնը, կօգնի կարգավորել կայանատեղիների խնդիրը, զարգացնել հեծանվուղիները, մի շարք փողոցներ ժամանակավորապես՝ շաբաթվա որոշակի օրերին կփակվեն մեքենաների երթևեկության համար։

  • ներդնել հանրային տրանսպորտի կառավարման ընդհանուր ծրագիր հաջորդիվ երթևեկության թվայնացված հավելվածի, ինչպես նաև միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի կարևորագույն բաղադրիչով, ինչը նվազագույնին կհասցնի կոռուպցիոն ռիսկերը, կապահովի անխափան ֆինանսական հոսքեր, հնարավորություն կտա ուղևորներին վճարել ժամանակակից տեխնոլոգիաներին հասու բոլոր միջոցներով։

  • Ողջամիտ ժամկետներում անհրաժեշտ է ավարտին հասցնել ավտոբուսային կայանների կառուցումը և ապահովել շարժակազմի պատշաճ սպասարկումը՝ լիցքավորում, լվացում, վերանորոգում։

  • Որպես հանրային տրանսպորտի առավելություններն ավելացնող քայլ հարկավոր է ներդնել ավտոբուսների համար առանձնացված գծերի համակարգված ցանց՝ հրաժարվելով չարդարացված կիսաքայլերից։

  • Տրանսպորտային ոլորտի համակարգային բարեփոխումներ։

  • Հանրային վայրերում վերգետնյա ավտոկայանատեղիների կառուցում։

  • Ճոպանուղու նախկին երթուղու վերականգնում եւ ընդլայնում

  • Ճանապարհային երթևեկությունը կանոնակարգելու գլխավոր նպատակը ճանապարհների բեռնաթափումն և քաղաքացիների հարմարավետությունն է։ Դա իրականացնելու համար պետք է.՝

  • Երևանը մեքենաներից ազատելու համար մասնավոր ընկերություններին տրամադրել հողատարածքներ, թեթևացնել հարկային բեռը՝ մերձակա տարածքներում բազմահարկ ավտոկայանատեղիներ կառուցելու համար։ 

  • Երևանում խցանումները նվազեցնելու նպատակով քաղաքի շուրջ կառուցել օղակաձև ճանապարհներ: 

  • Ճշգրիտ և օպտիմալ ժամանակացույցով աշխատող հանրային տրանսպորտի չվացուցակի գործարկում։ 

  • Հանրային տրանսպորտի տոմսային միասնական համակարգի գործարկում։ 

  • Ժամային գրաֆիկի երկարացում՝ մետրոյի և հանրային տրանսպորտի աշխատաժամանակը սահմանել մինչև ժամը 01:00։ 

  • Երևանում ծրագրվում է էլեկտրական մեքենաների լիցքավորման կետերի կտրուկ ավելացում: Նախաձեռնվելու է էլեկտրական մեքենաները գույքահարկից ազատելու գործընթաց, որպեսզի Հայաստանի և Երևանի ավտոպարկը տեխնիկապես կատարելագործվի: 

  • Անցնել ներքին այրման շարժիչներից էլեկտրական շարժիչներով հասարակական տրանսպորտի (երկարաժամկետ): 

  • Խցանումներից խուսափելու համար բեռնատարների մուտքը և տեղաշարժը քաղաք սահմանել կանոնակարգված գրաֆիկով (08:00-10:00, 17:00-19:00 արգելել): 

  • Հեծանիվների, մոպեդների և սկուտերների երթևեկության կանոնների սահմանում, վազանցների և նեղ գոտիների անցման սահմանում, որը ոչ միայն կշահագործվի սպորտային և զբոսաշրջության նպատակով, այլև կդառնա տրանսպորտային այլընտրանքային միջոց։ 

  • Ներդնել խելացի լուսացույցեր, որոնք երթևեկությունը կկարգավորեն ըստ ծանրաբեռնվածության։ 

  • Բացառել ճանապարհային նշանների վատ տեսանելիությունը։

  • Երևանի մետրոպոլիտենի կառուցումը դարձնել շարունակական՝ ընդգրկելով ամբողջ քաղաքը: 

  • Վարորդի էթիկայի նորմերի սահմանում և հետևողական վերահսկողություն։

  • Կանգառների ավելացման և ժամանակակից կահավորման գործընթացի ապահովում։

  • Բոլոր գլխավոր փողոցներում հասարակական տրանսպորտի՝ ավտոբուսների, տաքսիների, հատուկ նշանակության ավտոմեքենաների համար առավոտյան և երեկոյան ծանրաբեռնված ժամերին առանձնացված ուղիների տրամադրում

  •  Հիմնական ճանապարհներին կից ավտոմեքենաների վերգետնյա և ստորգետնյա կայանատեղիերի ստեղծում

  • Լուսաֆորների կառավարման խելացի համակարգի ներդրում՝ արհեստական ինտելեկտի կիրառում

  • Ծանրաբեռնված երթևեկությամբ փողոցներում ավտոմեքենաների կայանման արգելում

  • Մի շարք փողոցներում հեծանվաուղիների ստեղծում

  • Դավթաշենի կամրջի մշտական խցանումները դարձել են ամենօրյա գլխացավանք, որով ստիպված են անցնել բնակիչները, քանի դեռ չեն հաղթահարել Կոմիտասի պողոտա – Վաղարշ Վաղարշյան խաչմերուկը։ Բեռնաթափել Կոմիտաս – Վաղարշյան խաչմերուկը՝ կառուցելով էստակադային հանգույց։

  • Գարեգին Նժդեհ փողոցը, Արշակունյաց պողոտան, ինչպես նաև Վստրեչի կամրջից դեպի Հայրենիք կինոթատրոնի ուղղությունը կապող հանգույցը պարբերաբար խցանվում է՝ դանդաղեցնելով տրանսպորտային հոսքերը։ Կառուցել էստակադային հանգույց Հայրենիք կինոթատրոնի խաչմերուկը բեռնաթափելու համար՝ պահպանելով հարակից շինությունների ճարտարապետական տեսքը։

  • Ավան և Նոր Նորք վարչական շրջանից դեպի մայրաքաղաքի կենտրոն երթևեկող բնակիչները ամեն օր մնում են Մյասնիկյան պողոտայի խցանումներում, որը կախված օրվա ժամից ձևավորվում է պողոտայի երկու ուղղություններով։ Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կազմակերպել ժամանակակից դարձափոխային երթևեկության համակարգերով։ Այսպիսով հնարավոր կլինի խցանումների ժամանակ լրացուցիչ գիծ հատկացնել ծանրաբեռնված հոսքի համար։

  • Երևանի փոքր կենտրոնում ավտոմեքենաների կայանման խնդիրը տարեցտարի ավելի է սրվում։ Երիտասարդական մետրոյին կից՝ Աբովյան – Մոսկովյան խաչմերուկի կոմերցիոն կառուցապատված տարածքների փոխարեն կառուցել բազմահարկ վերգետնյա ավտոկայանատեղի, ինչը կապահովի հյուսիսից դեպի քաղաքի կենտրոն մուտք գործող մեքենաների կայանումը։

Սույն կուսակցությունը դեռ չի հանրայնացրել իր նախընտրական ծրագիրը:

  • Տրանսպորտի սպասման առավելագույն ժամանակը՝ 8 րոպե

  • Հանրային տրանսպորտի աշխատանքը 06:30 – 01։00

  • Հանրային տրանսպորտ՝ հարմարեցված և մատչելի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար 

  • Հասանելի մետրո բոլորի համար

  • Զվարթնոց օդանավակայանից մոնոռելսի կառուցում դեպի մետրոյի Չարբախ կայարան

  • Փողոցներում ապօրինի արհեստական անհարթությունների վերացում, դրանց կառուցման ժամանակ սահմանված նորմերի խստագույն պահպանում 

  • Երթևեկության առավել խնդրահարույց հատվածներում «Խելացի խոչընդոտների» կառուցում, որոնք, կախված մեքենայի արագությունից, ամբողջովին հարթ դիրքից վերածվում են արհեստական անհարթության՝ մեքենայի արագ ընթացքը կանխելու նպատակով

  • Կամուրջների ներքևի հատվածների ցանցապատում՝ տվյալ հատվածում դժբախտ դեպքերը կանխելու նպատակով

  • Չկարգավորվող հետիոտնային անցումների ապահովում լուսացույցներով (այդ թվում՝ ձայնային ազդանշաններով հագեցած)

  • Բոլոր հնարավոր փողոցներում մայթերի ընդլայնում, նոր մայթերի կառուցում՝ առնվազն 1,8 մ լայնությամբ

  • Հեծանվային ուղիների կառուցում և սահմանազատում, հեծանվային մարաթոնների կազմակերպում՝ խրախուսական բոնուսներով

  • Հետիոտնային տեղաշարժի համար նախատեսված տարածքների նախագծում

  • Ստորգետնյա ավտոկայանատեղերի կառուցում

  • «Ավտովթարներից 0 մահացություն՝ «Vision Zero» հայեցակարգի ներդրում» (վթարների կանխարգելում)

  • Երևան քաղաքում հանրային տրանսպորտի բոլոր միջոցներից անվճար օգտվելու հնարավորություն թոշակառուների և հաշմանդամություն ունեցող անձանց համար

  • Արմատապես փոխել քաղաքի տրանսպորտային համակարգը՝ քաղաքացու համար առավել ճկուն, կանխատեսելի ու դյուրացված դարձնելով: Ներդնել միասնական տոմսակի համակարգ՝ օրական, շաբաթական ու ամսական կտրվածքով: Ներդնել հանրային ու վճարովի կայանատեղերի համակարգ, որը կազատի փողոցները ճամփեզրի կայանումներից առաջացող խցանումներից