ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Ընդհանուր տեղեկություններ

Սույն քաղաքականության նպատակն է տեղեկատվություն տրամադրել Ձեզ այն մասին, թե «Քաղաքապետ» գործիքից օգտվելու դեպքում տվյալների ձեռքբերման, օգտագործման, մշակման և այդ տվյալների առնչությամբ Ձեր ունեցած իրավունքների վերաբերյալ ինչպիսի քաղաքականություն է վարում «Քաղաքական երկխոսություն» հասարակական կազմակերպությունը: Քաղաքականությունը կիրառելի է օգտատերերի ինչպես անձնական, այնպես էլ անձնական չհամարվող տվյալների նկատմամբ, որոնք հասանելի են դառնում «Քաղաքապետ»-ի օգտագործման արդյունքում։ Կազմակերպությունը իրավասու է փոփոխություններ կատարել Տվյալների գաղտնիության և անվտանգության քաղաքականությունում։ Քաղաքականության յուրաքանչյուր փոփոխություն անմիջապես հասանելի է լինելու կազմակերպության կայքում:

  1. Ձեր կողմից տրամադրվող տեղեկատվությունը 

«Քաղաքապետ»-ի օգտագործման արդյունքում կազմակերպությունը ձեռք է բերում օգտատերերի ներքոնշյալ անձնական տվյալները՝

  1.  Տվյալների մշակում 

«Քաղաքական երկխոսություն» կազմակերպությունը պարտավորվում է պահպանել «Քաղաքապետ» գործիքի օգտատերերի անձնական տվյալների գաղտնիությունը։ Կազմակերպությունը ապաանձնավորված եղանակով մշակում է սեռ, տարիքային խումբ, մարզ և «Քաղաքապետ»-ի հարցաշարի պատասխանները՝ վիճակագրական տվյալներ վեր հանելու և սոցիոլոգիական հետազոտություն պատրաստելու նպատակով։ 

Հարկ է նշել, որ էլեկտրոնային հասցե չտրամադրելու դեպքում անձին նույնականացնող որևէ հստակ տեղեկություն  չի հավաքվում։ 

 Հարցաշարի պատասխանների մշակման փուլում տվյալներն արդեն անհատականացված չեն, և նույնիսկ տվյալներ մշակողը չի կարող իմանալ, թե կոնկրետ որ օգտատերը որ հարցին ինչպես է պատասխանել: Հետազոտությունը հրապարակվելու է, հետազոտության էլեկտրոնային տարբերակը հասանելի է լինելու կազմակերպության կայքում։ Տվյալների մշակման համար իրավական հիմք է հանդիսանում սույն «Տվյալների գաղտնիության և անվտանգության քաղաքականությունը»-ը և օգտատիրոջ՝ սույն քաղաքականությանը տրված համաձայնությունը:

  1. Տվյալների պահպանում

«Քաղաքական երկխոսություն» կազմակերպությունը տեղակայված է Հայաստանի Հանրապետությունում, հասցե՝ Թումանյան 29/N03, կայք՝ www.political.am և Ձեր անձնական տվյալները պահպանվում են թվային հարթակում։  Ձեր տվյալները կպահպանվեն մեր համակարգերում և կօգտագործվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է կազմակերպության կողմից վերոնշյալ նպատակներին հասնելու համար։ Անձնական տվյալները չեն փոխանցվելու որևէ երրորդ կողմին, բացառությամբ օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերի։ 

Օգտատիրոջ համաձայնությունը ստանալուց հետո տվյալների հետ կատարվող գործողություններն են՝ տվյալների հավաքագրում, սորտավորում, պահպանում, ապաանձնավորված վերլուծություն, արխիվացում, ոչնչացում։

  1. Ձեր իրավունքները

«Քաղաքապետ» գործիքի օգտատերը իրավունք ունի՝

«Քաղաքապետ» գործիքի հավելվածը օգտագործելու համար անձնական տվյալները լրացնելը նշանակում է, որ օգտատերը ծանոթացել է և համաձայն է կազմակերպության  տվյալների գաղտնիության և անվտանգության քաղաքականության հետ։