Ստորև ներկայացված են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերի միայն հանրայնացված նախընտրական ծրագրերը:
Ստորև ներկայացված են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերի միայն հանրայնացված նախընտրական ծրագրերը:
Առաջնահերթ ներդնել քաղաքացիներին ծառայությունների (ավելի քան 150) մատուցման միասնական հարթակ եւ մեքենայացված ուսուցման գործիքներով հագեցված հարմարավետ բջջային հավելված։ Ծառայությունները ներառելու են հարկեր/տուրքերի վճարումներից, բոլոր տեսակի թույլտվությունների ստացումից մինչեւ երեխայի՝ պարզեցված կարգով մանկապարտեզ հերթագրումը։
Թվային փոխակերպման ռազմավարության գործողությունների ծրագրով ներդրվող մյուս ուղղություններն են՝
Թվային ենթակառուցվածքների զարգացում / Smart Environment,
Կանաչ քաղաք / Green City,
Անվտանգ քաղաք / Safe City,
Շարժունակության զարգացում / Mobility,
Խելացի կառավարում / Smart Governance
Նշված ուղղություններով զարգացմանն ուղղված աշխատանքներն արդեն իսկ մեծ թափով սկսված են եւ կրելու են շարունակական բնույթ՝ հաշվի առնելով աշխարհում առկա ամենանորարար լուծումները:
Քաղաքային ծառայությունների որակի վերահսկման, միջադեպերին արագ արձագանքման եւ որոշումների ընդունման աջակցման նպատակով նախատեսվել է ստեղծել 24/7 ռեժիմով գործող քաղաքային միասնական կառավարման կենտրոն։
Երեւանն աստիճանաբար կդառնա էներգախնայող, էկոլոգիապես մաքուր, անվտանգ ու խելացի քաղաք, որի համար անհրաժեշտ է ձեւավորել խելացի քաղաքապետարան եւ կրթել խելացի քաղաքացի։
Ներդնել միջազգային չափորոշիչներին համապատասխան հասարակական տրանսպորտի երթուղային ցանց, ինտեգրված սակագնային եւ տոմսային համակարգ,հարմարավետ ավտոբուսներ, ուղեւորների տեղեկատվական համակարգ, որը ներառելու է առկա չվացուցակի ժամատախտակների բարելավում եւ ընդլայնում, բջջային հավելված եւ կայք
Երեւան քաղաքի անհրաժեշտ բոլոր հատվածներում տեղադրել ժամանակակից լուսաֆորներ
Հինգ տարիների ընթացքում Երեւանի բոլոր փողոցներում տեղադրվել էլեկտրախնայող լամպեր
Հինգ տարիների ընթացքում քաղաքի արտաքին տեսքը բարելավելու նպատակով վերգետնյա լարերը անցկացնել ստորգետնյա խողովակաշարերով
Նպաստել էժան եւ փոքրածավալ փոխադրամիջոցների գործածմանը՝ ապահովելով դրանց շահագործման հետ կապված անվտանգության բոլոր կանոնների կիրառումը
Ստեղծել հետիոտնային փողոցներ
Հնարավորության դեպքում լայնացնել մայթերը՝ ստեղծելով ուղիներ եւ գծեր
հեծանվորդների համար
Քաղաքային տրանսպորտը եւ մետրոպոլիտենը կաշխատեն մինչեւ կեսգիշեր
Ամբողջությամբ թարմացնել Երեւանի ճանապարհային նշանները` բացառելով դրանց եւ լուսացույցների վատ տեսանելիությունը վարորդների, հետիոտների համար
Սույն կուսակցությունը դեռ չի հանրայնացրել իր նախընտրական ծրագիրը:
Երևան քաղաքի տեղեկատվական տեխնոլոգիաների ռազմավարական զարգացմանմիջնաժամկետ ծրագրի մշակում և իրականացում, Երևան քաղաքի զարգացմանռազմավարության և թվայնացման զարգացման ռազմավարության միջևհամապատասխանության ապահովում․
Երևան քաղաքում «Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ծրագրերիմշակման և ներդրման կենտրոնի» ստեղծում և այդ կենտրոնին տեղեկատվականտեխնոլոգիաների զարգացման քաղաքային հիմնական գործառույթների ու ծրագրերիկառավարման փոխանցում․
«Էլեկտրոնային մայրաքաղաք» կառավարման միասնական հարթակի ստեղծում ևծրագրի ներդրում, որը հնարավորություն կընձեռի բարելավել քաղաքիկենսագործունեությունը, քաղաքաբնակների կյանքի որակը և սպասարկումը դարձնելառավել արդյունավետ․
Երևան քաղաքում և նրա վարչական շրջաններում էլեկտրոնայինփաստավավերագրային կառավարման և գործավարության միասնական համակարգիներդրում, Երևան քաղաքի համայնքային արխիվի ստեղծում․
«Էլեկտրոնային մայրաքաղաք» կառավարման միասնական հարթակում «Բարեխիղճերևանցի» հավելվածի ստեղծում, որը կապահովի քաղաքաբնակների մասնակցությունըԵրևան քաղաքին վերաբերող որոշումների ընդունմանը և խնդիրների լուծմանը։
Երևան քաղաքում մատուցվող համայնքային ծառայությունների տեղեկատվականմիասնական «Իրավիճակային և հաղորդակցային կենտրոնի» ստեղծում և հսկողգործորդի /օպերատորի/ մասնակցությամբ կառավարում․
«Էլեկտրոնային մայրաքաղաք» կառավարման միասնական հարթակումքաղաքաբնակների տվյալների էլեկտրոնային պահոցի ստեղծում, որը կհեշտացնիսոցիալական, առողջապահական, մշակութային, կրթական, բնականարանային կոմունալմի շարք ծառայություններից քաղաքացիների օգտվելու և առցանց վճարելուհնարավորությունը․
«Էլեկտրոնային մայրաքաղաք» կառավարման միասնական հարթակում գրանցվածյուրաքանչյուր քաղաքաբնակի /նաև՝ դպրոցականի և ուսանողի/ համար տարաբնույթծառայություններից օգտվելու և առցանց վճարելու միասնական փոխկապակցվածքարտի տրամադրում․
«Էլեկտրոնային մայրաքաղաք» կառավարման միասնական հարթակի միջոցովտեսամշտադիտարկման համակարգի ներդրում, որը կնպաստի ոստիկանության, շտապօգնության, արտակարգ իրավիճակների, փրկարարական, վթարային, սանիտարական,փոխադրման, համատիրությունների և այլ ծառայությունների համարժեքարձագանքմանը․
«Էլեկտրոնային մայրաքաղաք» կառավարման միասնական հարթակի միջոցովքաղաքային երկրատեղեկատվական համակարգերի փոխկապակցվածությանապահովում․
տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում փորձիփոխանակման նպատակով միջազգային համագործակցության և կապերի ընդլայնում ևծրագրերի իրականացում։
Երևանի բնակիչների սոցիալական պաշտպանությանը և կենսամակարդակի բարելավմանն ուղղված նպատակային և թիրախային ծրագրերի իրականացում
Տարբեր սոցիալական խմբերի համար որակյալ սոցիալական ծառայությունների կազմակերպում և մատուցում
Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար որպես մատչելիության ապահովման կարևորագույն բաղադրիչ սոցիալական օգնականի ծառայությունների համակարգի ստեղծում՝ հաջորդիվ հավելվածային օգնականի անցում կատարելու հնարավորություններով
Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց համար հանրային տրանսպորտի և կապակցված ենթակառուցվածքների մատչելիություն, անվտանգության և հարմարավետության ապահովում որպես զարգացման կարճաժամկետ ծրագրի առաջնահերթություն՝ հատկապես տեսողության, լսողության, հենաշարժողական և մտավոր խնդիրներ ունեցող քաղաքացիների համար
Երեխաների իրավունքների պաշտպանություն և անչափահասների հետ աշխատանքների բարելավում, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների շահերի պաշտպանություն, զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների բազմակողմանի աջակցություն
Օժանդակություն բազմազավակ և խոցելի խմբերի ընտանիքներին, այդ թվում՝ բնառարկայական և գույքային աջակցություն, կենցաղային պայմանների բարելավում, այլ նախագծերի իրականացում
Անելանելի իրավիճակում հայտնված անօթևան անձանց ժամանակավոր շրջանառու սոցիալական բնակարանային ֆոնդի հատկացման համալիր ծրագրի մշակում
Աջակցություն հայրենադարձ, փախստական և տեղահանված ընտանիքներին
Անհետաձգելի լուծում պահանջող սոցիալական խնդիրների լուծում, սոցիալական աջակցության խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում՝ մարտական գործողությունների հետևանքով զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների բնակարանների վերանորոգում, գույքի տրամադրում, ուսումնական հաստատություններում սովորող սոցիալապես անապահով ընտանիքների անդամների ուսման վարձի հատուցում, արտակարգ իրավիճակներով և տարերարային վտանգով պայմանավորված աղետների պայմաններում բնակչությանն անհետաձգելի օնության տրամադրում
Արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների, ոլորտային մասնագետների և աշխատակիցների, խնամակալության և հոգաբարձության պատասխանատուների վերապատրաստման դասընթացների կազմակերպում
Սույն կուսակցությունը դեռ չի հանրայնացրել իր նախընտրական ծրագիրը:
Կառավարվող լուսացույցներ՝ խցանումները կարգավորելու նպատակով
Կառավարման թվային կենտրոնի ստեղծում
Հանրային տրանսպորտի նավիգացիոն համակարգի ներդրում
Հանրային տրանսպորտի կանգառներում տրանսպորտային շարժի և սպասելաժամանակի թվատախտակների տեղադրում
Անվճար Wi-Fi հանրային վայրերում
Երևանի միասնական թվային հավելված
Հանրային տրանսպորտի առցանց վճարման համակարգի ներդրում
Փոխել մայրաքաղաքի կառավարման որակը՝ ներդնելով «խելացի քաղաքի» մոդելը:
Փոխել մայրաքաղաքի կառավարման որակը՝ ներդնելով «խելացի քաղաքի» մոդելը: