Ստորև ներկայացված են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերի միայն հանրայնացված նախընտրական ծրագրերը:
Ստորև ներկայացված են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերի միայն հանրայնացված նախընտրական ծրագրերը:
Կասկադի վերին հատվածի աշխատանքների ավարտ
Բակերի բարեկարգում, երեխաների համար խաղահրապարակների կառուցում
Խաղահրապարակների կառուցումը եւ բակերի բարեկարգման աշխատանքները կիրականացվեն առանց բնակիչների անդորրը խանգարելու
Բազմաբնակարան շենքերում վերելակների հարցի վերջնական լուծում
Շենքերի տանիքներին արեւային էներգիայի համակարգերի տեղադրում (որը կապահովի
բնակիչներին շատ էժան, կամ անվճար էլեկտրաէներգիայով, ավելցուկը կվաճառվի, ինչի արդյունքում կվերանա կախվածությունը էլեկտրոցանցերից)Շենքերի շքամուտքերի վերանորոգում
Համատիրությունների արդիականացման ժամանակակից մեխանիզմի եւ տոտալ վերահսկման համակարգի ներդրում
Շենքերի կամ համատիրությունների լիազորված անձանցից հանձնաժողովի ստեղծում, պարբերական քննարկումներ, առաջնահերթությունների ու թերացումների լուսաբանում
Ավարտին հասցնել Երեւան քաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները։ Փաստաթուղթը սահմանելու է քաղաքի զարգացման հիմնական քաղաքականությունը եւ հիմք է հանդիսանալու քաղաքաշինական գործառույթների արդյունավետության բարձրացման եւ թվայնացման համար
Շարունակել մեր կողմից որդեգրված քաղաքականությունը, այն է՝ քաղաքացու դիմումներին սահմանված ժամկետներում պատասխանելը առաջնահերթություն է։ Մինչեւ 2023թ. վերջ զրոյացվելու են նաեւ բազմաբնակարան շենքերի շինթույլտվությունների գծով ժամկետանց բոլոր դիմումները
Բազմաբնակարան շենքերի շինթույլտվությունների քննարկման ժամանակ առաջնային են լինելու սոցիալական ենթակառուցվածքների ձեւավորման հարցերը։
Ստեղծել նոր շինություններ, որոնք ունենալու են դպրոցների, մանկապարտեզների, բակային և կանաչապատ տարածքների անհրաժեշտ հասանելիություն
2024թ. մշակել, հաստատել եւ կիրառել կառուցապատման նախագծեր, որոնք
հանդիսանալու են մայրաքաղաքի թաղամասային զարգացման եւ կառուցապատման մանրամասն եւ սխեմատիկ փաստաթղթերը
2023թ. չորրորդ եռամսյակում ավարտին հասցնել քաղաքաշինական համալիր
թվայնացված համակարգի ներդնումը՝ GIS (աշխարհագրական տեղեկատվական համակարգ)։ GIS համակարգը ինտեգրված գործելու է Կադաստրի կոմիտեի քարտեզագրական տվյալների հետ։ Համակարգը հնարավորություն է տալու թվայնացնելու քաղաքային միջավայրի բոլոր շերտերը՝ դրանք հասանելի դարձնելով եւ՛ մասնագետներին, եւ՛ հանրությանըՆոր ճանապարհներ
Մինչեւ 2025թ. կառուցել Մ. Մելքոնյան-Իսակով-Արշակունյաց պողոտաները իրար կապող շուրջ 2 կմ նոր ճանապարհը
Թբիլիսյան խճուղին միացնել Եղվարդի խճուղուն՝ ապահովելով անընդհատ երթեւեկություն Հյուսիս-Հարավ մայրուղուց դեպի Երեւան-Սեւան Մ4 միջպետական նշանակության ճանապարհը
2025թ. կառուցել Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ ճանապարհային նոր հանգույցը
2024-2025թթ. կառուցել Նոր Նորք վարչական շրջանը Մյասնիկյան պողոտային կապող շուրջ 1.5 կմ ճանապարհ եւ էստակադ՝ էականորեն նվազեցնելով Մյասնիկյան փողոցի խցանումները
Մինչեւ 2026թ. կառուցել Երեւան քաղաքը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանին կապող այլընտրանքային ճանապարհ, որը օդանավակայանը կկապի Բաբաջանյան-Աշտարակ հատվածին
Կառուցել Երեւանի արեւելյան շրջանցիկ ճանապարհը, որը Մասիսի տրանսպորտային հանգույցը կկապի Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցին՝ շրջանցելով Երեւանը արեւելյան կողմից։ Աշխատանքներն արդեն մեկնարկված են, առաջին հատվածի կառուցումը կավարտվի 2024թ., երկրորդ հատվածը՝ 2025թ.
Մինչեւ 2024թ. ավարտին հասցնել Նորք-Մարաշը Սարալանջ փողոցին կապող շուրջ 1.5 կմ ճանապարհի կառուցումը՝ էականորեն նվազեցնելով Արմենակյան եւ հարակից փողոցների խցանումները
Մինչեւ 2025-2026 թթ. կառուցել Ուլնեցի-Ռուբինյանց ավտոճանապարհի վերջնամասից մինչեւ Աճառյան փողոց երկաթգծի ծրագրով 3.7 կմ ավտոճանապարհը, որը կնվազեցի Քանաքեռ-Զեյթուն եւ Նոր Նորք վարչական շրջանները կապող ճանապարհահատվածի ծանրաբեռնվածությունը։
Մինչեւ 2025թ. Կառուցել Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցին զուգահեռ ճանապարհահատվածը, որը Աղաբաբյան փողոցը կշարունակի երկրորդ թաղամասի հյուսիսային հատվածով՝ ավարտուն տեսքի բերելով երկրորդ թաղամասի պարագծային երթեւեկությունը
Մինչեւ 2025թ. կառուցել Դավթաշենի կամրջից, Սասնա Ծռեր փողոցի՝ դեպի հյուսիս շարունակությունը՝ այն կապելով Աղաբաբյան փողոցին՝ ամբողջացնելով Դավթաշեն թաղամասի ճանապարհատրանսպորտային ցանցը
2027թ. շահագործման հանձնել «Հայրենիք» կինոթատրոնի ճանապարհային հանգույցը՝ ապահովելով անընդհատ երթեւեկություն Հյուսիս-Հարավ մայրուղի-Սեւան ուղղությամբ, ինչպես նաեւ կբարելավվի Շենգավիթ եւ Էրեբունի վարչական շրջանների տրանսպորտային կապը
Նախագծել նոր կամուրջ Հրազդանի կիրճի վրայով, որը կկապի Թբիլիսյան եւ Եղվարդի խճուղիները։ Նոր կամուրջը զգալիորեն կթեթեւացնի Արաբկիր եւ Դավթաշեն վարչական շրջանների երթեւեկության ծանրաբեռնվածությունը
Առաջիկա 5 տարիների ընթացքում տարեկան կտրվածքով իրականացնել 70-90 կմ միջին նորոգման աշխատանքներ՝ այդպիսով նորոգելով Երեւանի ամբողջ 271 կմ ճանապարհացանցը
Նոր թաղամասեր
Վերսկսել եւ մինչեւ 2027թ. ավարտին հասցնել Երեւանի ամենահին թաղամասի՝ Կոնդի վերափոխման գործընթացը։ Պահպանել թաղամասի պատմական դիմագիծը եւ բոլոր մշակութային հուշարձանները, բացառել բազմահարկերի կառուցումը՝ ապահովելով բնակիչների իրավունքները հողերի օտարման եւ վերաբնակեցման գործընթացում։ Զուգահեռ հայտարարել վերջնական հայեցակարգի եւ էսքիզ նախագծի բաց մրցույթ, որից հետո մեկնարկել թաղամասի վերափոխման գործընթացը
Մինչեւ 2028թ. ավարտին հասցնել Երեւանի կենտրոնում գտնվող Նորագյուղ թաղամասի զարգացման ծրագիրը։ Ապահովել բնակիչների իրավունքները հողերի օտարման եւ վերաբնակեցման գործընթացում
Մինչեւ 2024թ. ամբողջությամբ փոխել Հին Նորք թաղամասի ենթակառուցվածքները եւ տարածքի կոլորիտին համապատասխան սալիկապատել ամբողջ թաղամասի փողոցները (10.000 քմ)։ Մշակել եւ եռամյա ժամկետում իրականացնել Հին Նորքի պահպանման եւ զարգացման, մառանային տնտեսություններին օժանդակելու եւ թաղամասը որպես Երեւանի տուրիստական կենտրոններից մեկը դարձնելուն ուղղված զարգացման ծրագիր
Երեւանի Կասկադ համալիրի չկառուցապատված վերնամասում՝ ավելի քան 8 հա տարածքում, ավարտին հասցնել Կասկադ համալիրի կառուցումը: Կառուցել մշակութային նշանակության կառույցներ, հանրային գոտիներ, հետիոտն ճեմուղի դեպի մատենադարան եւ ուսանողական հատված
Շարունակել վթարային շենքերի բնակիչների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացումը։ ՀՀ կառավարության եւ մասնավորապես՝ Քաղաքաշինության կոմիտեի հետ այս ուղղությամբ մշակել համատեղ գործողությունների ծրագիր՝ անհրաժեշտության դեպքում նախաձեռնելով նաեւ ռենովացիայի մասին նոր օրենքի մշակումը եւ ընդունումը
Հին նատրիումային տիպի լուսատուները ամբողջությամբ փոխարինել նոր ԼԵԴ լուսատուներով՝ ապահովելով ամբողջ քաղաքի էներգաարդյունավետ լուսավորությունը գիշերային ժամերին
Կառուցել արեւային կայաններ, որոնք հնարավորություն կտան օգտագործելու արեւային էներգիան քաղաքի լուսավորության համար
Ստեղծել թվային կառավարման համակարգ, որը կնվազեցնի էլեկտրաէներգիայի ծախսը եւ վթարների քանակը
Շարունակել փողոցներում առկա վերգետնյա մալուխների՝ ստորգետնյա անցկացման աշխատանքները
Երեւան քաղաքում նոր ճանապարհներ կառուցելիս մալուխներն այսուհետ անցկացնել միայն ստորգետնյա ճանապարհով
Իրականացնել կիսակառույց շինությունների հաշվառում, դրանց սեփականատերերին տրամադրել ողջամիտ ժամկետ՝ շինարարությունն ավարտին հասցնելու, կամ այդ շինություններն օտարելու, կամ ապամոնտաժելու համար
Երեւանում բացառել ապօրինի շինարարությունը, ինչպես նաեւ քաղաքաշինության ոլորտում որեւէ տեսակի հովանավորչությունը
Ստեղծել Երեւանի քաղաքապետին կից ճարտարապետական խորհուրդ
Ստեղծել նպաստավոր պայմաններ ներդրողների համար, որպեսզի «Փոքր կենտրոնը» զարգանա աշխարհի զարգացած մայրաքաղաքների կենտրոններին համահունչ ենթակառուցվածքներով
Անձնագրավորել մայրաքաղաքի բնակարանային ֆոնդը, ստեղծել բնակարանային ֆոնդի վերակառուցման եւ պահպանման համալիր ծրագիր
Հինգ տարվա ընթացքում ամբողջողվին լուծել ինքնակամ կառույցների օրինականացման հարցը
Հինգ տարվա ընթացքում ամբողջովին լուծել իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի հստակեցման հարցը
Պահպանել քաղաքի ազգային ճարտարապետական, մշակութային հատուկ
պահպանության գոտիները՝ բացառելով Երեւանում որեւէ ճարտարապետական
հուշարձանի ապամոնտաժումը կամ ձեւախեղումըՄեկնարկենք վթարային շենքերի քանդման աշխատանքները՝ քանդված շենքերի
բնակիչներին ապահովելով համարժեք բնակարաններովՎերակառուցել Երեւանի 33-րդ թաղամասը,
Համալիր կառուցապատել Երեւան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված Տիչինա, Կոնդ, Սարի թաղ թաղամասերը
Ստեղծել «Հաղթանակ» զբոսայգում միջազգային չափանիշներին համապատասխան հանգստի գոտու եւ զվարճանքի կենտրոն (27հա),
Ավարտին հասցնել միջազգային չափանիշներին համապատասխան Կենդանաբանական այգու վերակառուցումը,
Կառուցել Երեւանում նոր ճոպանուղային ցանց։
Սույն կուսակցությունը դեռ չի հանրայնացրել իր նախընտրական ծրագիրը:
Երևան քաղաքի զարգացման քաղաքաշինական նոր ռազմավարության մշակում,քաղաքի գլխավոր հատակագծում, անհրաժեշտ փոփոխությունների իրականացում,վարչական շրջանների քաղաքաշինական գոտեվորմամբ և համապատասխանծրագրերի մշակմամբ պայմանավորված՝ նոր գլխավոր հատակագծի մշակում ևհաստատում /նաև՝ էլեկտրոնային/․
Երևան քաղաքի «Փոքր» կենտրոնին՝ որպես ազգային կարևորության «Հատուկկարգավորման օբյեկտի» կարգավիճակի շնորհում․
«Փոքր» կենտրոնի՝ որպես հատուկ կարգավորման գոտու և նրա ազդեցությանենթագոտիների՝ որպես առանձնահատուկ կարևորության գոտիների ստեղծում․
«Փոքր» կենտրոնի քաղաքաշինական կանոնակարգի հաստատում, որով կամրագրվենհատուկ կարգավորման գոտում շենքերի արտաքին տեսքի ճարտարապետականձևավորման, լուսավորության, գովազդային վահանակների տեղադրման, փողոցների,մայթերի, բակերի բարեկարգման, ավտոկայանատեղիների բաշխման և այլմիջոցառումների իրականացման պայմաններն ու չափորոշիչները․
Երևան քաղաքի «Փոքր» կենտրոնում կառավարելի քաղաքակենտրոնացման ևգերքաղաքակենտրոնացման կանխարգելման համար պայմանների ստեղծում՝օրենսդրական-իրավական, քաղաքաշինական պլանավորման, սեյսմիկ, հրդեհային ևտեխնիկական անվտանգության, ֆինանսական-տնտեսական համալիր միջոցառումներիիրականացմամբ, որոնք թույլ կտան ապահովել Երևան քաղաքի տարածականհամաչափ և առաջանցիկ զարգացումը քաղաքի այլ վարչական շրջաններում․
Երևան քաղաքի քաղաքաշինական կադաստրի ստեղծում․
քաղաքաշինական գործընթացների կառավարման և կարգավորման համարիրավական նոր հիմքերի ստեղծում, պետական, հանրային և անհատականիրավունքների և շահերի ներդաշնակեցում․
նոր կառուցապատվող թաղամասերում ինժեներական, սոցիալական և այլենթակառուցվածքների ստեղծում․
նախագծման, շինարարության, կառուցապատման գործընթացներում կանաչավետքաղաքաշինության և ճարտարապետության արմատավորում և խրախուսում,էկոլոգիապես մաքուր շինանյութերի, այլընտրանքային էներգետիկ պաշարների,կանաչավետ տանիքների և պատերի, կայանատեղիների, ուղղահայաց ևփոխհատուցողական կանաչապատման կիրառում
փողոցային, բակային և այգեպուրակային լուսավորության արդիականացում,էներգախնայողության և էներգասպառման բարելավում․
շենքերի բակերի, խաղահրապարակների, զբոսայգիների և պուրակներիբարեկարգում՝ բնակչության հանգստի, ազատ ժամանցի կազմակերպման և առողջապրելակերպի խթանման նպատակով
բնակելի ֆոնդի կառուցապատում, նորոգում և պահպանում, վթարային շենքերիքանդում և նրանց բնակիչների վերաբնակեցում՝ սոցիալական բնակարանաշինությանոլորտում համայնքի և մասնավոր հատվածի միջև համագործակցությամբ․
բազմաբնակարան շենքերում բնակարանային կոմունալ ծառայություններիսպասարկման որակի բարելավում․
բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների և բնակիչների միջևհամագործակցության, գործունեության թափանցիկության և վստահության ապահովում՝էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմամբ․
բազմաբնակարան շենքերում էներգախնայող տեխնոլոգիաների ներդրում։
Երևանի զարգացումը ենթարկվում է Գլխավոր հատակագծին՝ քաղաքական և քաղաքաշինական հստակ ծրագրին, որը պետք է լինի բաց ու հասանելի հասարակության համար, որի մեջ որևէ փոփոխություն հնարավոր է միայն բարձրակարգ մասնագիտական հիմնավորման արդյունքում, որն էլ իր հերթին պետք է արժանանա քաղաքացիների հավանությանը։ Բոլոր կարևոր որոշումները Երևանի վերաբերյալ պետք է դրվեն քաղաքային հանրաքվեի։ Քաղաքացին է դառնալու քաղաքի տերն ու պատասխանատուն։
Երևանի զարգացումը ենթարկվում է Գլխավոր հատակագծին՝ քաղաքական և քաղաքաշինական հստակ ծրագրին, որը պետք է լինի բաց ու հասանելի հասարակության համար, որի մեջ որևէ փոփոխություն հնարավոր է միայն բարձրակարգ մասնագիտական հիմնավորման արդյունքում, որն էլ իր հերթին պետք է արժանանա քաղաքացիների հավանությանը։ Բոլոր կարևոր որոշումները Երևանի վերաբերյալ պետք է դրվեն քաղաքային հանրաքվեի։ Քաղաքացին է դառնալու քաղաքի տերն ու պատասխանատուն։
Վերականգնվելու է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, որին կից ստեղծվելու է հատուկ լիազորություններով օժտված գեղագիտական խորհուրդ՝ նախագծերի, շինարարության, կանաչապատման, գովազդների, վերանորոգումների, շենքերի արտաքին տեսքի, անվանումների և այլ փոփոխությունների վերահսկման նպատակով։
Խոշոր շինարարությունը մայրաքաղաքի կենտրոնում արգելել, փոխարենը հարկային արտոնություն է տալ Երևանի հարավում (ներկայում լքված) գործարանային թաղամասի կառուցապատմանը «բիզնես-սիթի» եղանակով, դրա վերականգնումը և վերադարձը քաղաքային շրջանառության մեջ՝ օգտագործելով տրանսպորտային ենթակառուցվածքների առկայությունը։
Երևանի քաղաքապետարանի աշխատանքների շարունակական ավտոմատացում, որտեղ մարդկանց միջամտությունը պետք է հասցվի նվազագույնի՝ հիմք ընդունելով խելացի քաղաքի հայեցակարգը
Որոշումներ կայացնելու հիմքում գտնվող բազային տվյալների, այդ թվում և տարածական տվյալների, անընդհատ թարմացում, թերությունների վերացում՝ կադաստրային քարտեզներ, վերգետնյա և ստորգետնյա ենթակառուցվածքներ, տրամադրված թույլտվություններ և այլն
Քաղաքի տարբեր վարչական շրջանների կամ դրանց առանձին հատվածների առկա գոտիավորման նախագծերի վերանայում և նորերի կազմում՝ հիմքում դնելով քաղաքային պլանավորմաննորարարական ու ժամանակակից լուծումներ ու գործիքակազմեր
Հրաժարում այսպես կոչված կետային շինարարությունից
բնակիչների կողմից վճարվող պարտադիր վճարների այս պահին գործող մի քանի էլեկտրոնային հարթակների միջոցով հնարավորությունների ստեղծումը։ Այդպիսի հնարավոր գործընկեր-հարթակներ կարող են հանդսանալ, օրինակ, վաղուց կայացած «ԱրՔա» համակարգը կամ արդեն հաջող գործող e-community.am հարթակը
առաջնահերթ կարգով բոլոր ապաստարանների իրական վիճակի ուսումնասիրում և քարտեզագրում, ընդ որում՝ ոչ միայն հասցեները, այլև՝ ֆիզիկական վիճակը, նաև հիմք ընդունելով 1990-ական թվականներին նկուղային և կիսանկուղային հարկերի տեղի ունեցած սեփականաշնորհման գործընթացի արդյունքում առկա պատկերը,
իրավասու մարմինների հետ համատեղ քաղաքի պաշտպանական հնարավորությունների հետազոտում և հայեցակարգի մշակում՝ ներառյալ տարհանման սխեմաները,
նոր ապաստարանների ստեղծում՝ նոր ժամանակակից պատերազմներին համապատասխան,
բնակչության հետ պարբերական քարոզչական աշխատանք և գործնական փորձարկումներ։
Երևանի բանուկ խաչմերուկներին պատնեշների տեղադրման ծրագիր շարունակականության ապահովում
Հետիոտնային վարքագծի փոփոխության և երթևեկի անվտանգության նպատակով կիրառել ինչպես մետաղյա, այնպես էլ կանաչ պատնեշներ թփերով և թփուտներով, ինչը չի բացառում գործող հետիոտնային անցումների փոփոխությունը։
շենքի նկուղային և կիսանկուղային հարկերում տնտեսվարողների կողմից մայթից մուտքի հնարավորություն ունենալու արդյունքում հետիոտնի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի կանխարգելման նպատակով աստիճանավանդակների երկայնքով պատնեշների չափանիշների սահմանում
կրթօջախների հստակ սահմանազատում և ցանկապատում
սահմանել քաղաքում ընթացող բարեկարգման և կապիտալ շինարարության ընթացքում տեղական ինքնակառավարման մարմնի իրավասության շրջանակներում լրացուցիչ անվտանգային պահանջներ և ներդրվի մշտադիտարկման և գնահատման համակարգ։
Երևան քաղաքում 2018-2021թթ. իրականացված քաղաքաշինական զրոյական նիշից ցածր էլեկտրական մալուխների տեղափոխման աշխատանքները դարձնել շարունակական
Խաղահրապարակները պետք է լինեն անվտանգ ու հարմարավետ կահավորված, երկաթյա մակերեսները, սրածայր հատվածներն ու բետոնե հատակները պետք է փոխարինվեն ամբողջությամբ ռետինե կամ օրգանիկ մանրացրած փայտե բիոթափոնից ծածկով
Ավելացնել քաղաքային լուսավորության գիծը, որը ենթադրում է բոլոր վարչական շրջաններում աստիճանական հավասարաչափ բաշխվածություն և արևային հզորությունների կիրառում՝ էներգախնայողության, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ծրագրի շրջանակներում, արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման ենթակառուցվածքում ժամանակակից արդյունավետ միջոցների ներդնում։
Բակերում ապօրինի շինությունների հիմնախնդրի աստիճանական լուծմանը զուգահեռ շարունակական դարձնել շենքերի միջև տարածքների հաշվին բակերի ընդլայնման գործընթացը, որի շրջանակներում բնակիչ-համայնք արդյունավետ համագործակցություն արձանագրվեց 2018-2021թթ.
պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայր ձևավորող ճարտարապետական արժեքավոր շենքերի շրջակայքում հետագա ասֆալտապատումը փոխարինել սալահատակով՝ պահպանելով շենքի և հարող տարածքի աուտենտիկ միջավայրը։
Պատմամշակութային անշարժ հուշարձանների և պատմական միջավայր ձևավորող ճարտարապետական արժեքավոր շենքերի վրա արտաքին գովազդի տեղադրման գործընթացն կանոնակարգել, այդ թվում և պատասխանատու կառույցների հետ համագործակցությամբ և համատեղ օրենսդրական նոր կարգավորումների մշակումով։
Համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում բոլոր վարչական շրջաններում արտաքին գովազդի ենթակառուցվաքների տեղակայման ուղղությամբ պետք է ցուցաբերել հավասարակշռված մոտեցում։
Կրճատել և հավասար բաշխել վիճակախաղերի գովազդի ծավալը, միաժամանակ տեղադրման արգելք սահմանելով մշակութային վայրերի, կրթօջախների և երիտասարդական կենտրոնների շրջակայքում՝ պահպանելով առնվազն 500մ հեռավորություն
Վթարային շենքերի խնդրի վերացում պետություն-մասնավոր համագործակցությամբ
Քաղաքային կյանքի՝ որպես կենդանի օրգանիզմի, ճիշտ, բազմակողմանի ծրագրավորում։
Ուրբանիստական նախագծման խմբի ստեղծում
Կենսունակ նախագիծ կարելի է ստանալ միայն մասնագիտական խմբի աշխատանքի արդյունքում, որը կկատարի քաղաքին առնչվող բոլոր ոլորտների՝ քաղաքաշինության, ենթակառույցների, ճանապարհային երթևեկության, թափոնների հավաքման և վերամշակման, բնապահպանական, կոմունալ, տնտեսական, սոցիալական, կրթական, մշակութային, հոգևոր խնդիրների մեկտեղման միջնորդի և քաղաքի զարգացման համալիր երկարաժամկետ ռազմավարական ծրագրի ստեղծման գործառույթը։
Գլխավոր ճարտարապետի նշանակում․ Երևանի ճարտարապետական տեսքի հաստատում (գոտիավորումով), Երևանի կառուցապատման նոր գլխավոր հատակագծի հաստատում:
Համակարգի գործարկում, որով կառուցապատողը և քաղաքացին կտեղեկացվեն կառուցապատման նորմերի՝ հարկայնության և տեղանքի մասին։
19-րդ դարի Երևանի կառույցների նկատմամբ պետական հոգածություն և վերականգնում։
«Հին Երևան» նախագծի կյանքի կոչում ։
Գերխիտ բնակեցված Կենտրոն վարչական շրջանում շինթույլտվությունների սկզբունքների վերանայում` հօգուտ կանաչ տարածքների, բակերի բարեկարգման, ծառատնկման և մանկական խաղահրապարակների։
Մասնավորին պատկանող պատմամշակույթային շենքերի և հանրային նշանակություն ունեցող տարածքների գույքագրում և վերականգնման պարտադիր պահանջի իրավական ձևակերպում, ժամկետների ամրագրում։ Ժամկետների խախտման դեպքում ստեղծել իրավական հիմքեր տվյալ գույքը սեփականատիրոջից վերգնելու՝ այլ մասնավոր սուբյեկտի կամ քաղաքի կողմից։
Օրենսդրական գործընթացներին համապատասխան գործարկել «Հայրենիք» կինոթատրոնը և Երևանի խորհրդանիշներից մեկը՝ «Հրազդան» մարզադաշտը:
Բնակֆոնդի թարմացում, օրինակ՝ ներդրումային տարբերակով (հողը անվճար տրամադրվում է կառուցապատողին, տրվում է բարձրահարկ շինության թույլտվություն, ինչի դիմաց կառուցապատողը տրամադրում է բնակարան տարածքի բնակիչներին)։
Բնակարանային ֆոնդի բարելավում՝ ապահովելով կառավարման արդյունավետությունը և վթարային շենքերի խնդիրների վերհանումը, բազմաբնակարան շենքերի խնդիրների գույքագրում՝ ստեղծելով կոնկրետ խնդիրների անձնագրեր և առաջարկելով լուծումներ։
Ըստ վարչական տարածքների՝ ֆասադային ճարտապետության տիպային օրինակների հաստատում։
Ստորգետնյա և վերգետնյա անցումների կառուցում, պահպանում և բարեկարգում (տալ վարձակալության մասնավոր ընկերությունների)։
Վերգետնյա խաչմերուկների կառուցում (եվրոպական ստանդարտների համապատասխան)։
Շենքերի նկուղային հարկերի և ռմբապաստարանների գույքագրում և վերանորոգում։ Ռմբապաստարանների համար նախատեսված սեփականաշնորհված տարածքների սեփականատերերի հետ պայմանագրերի կնքում, որով նրանք կստանձնեն պարտավորություն անհրաժեշտության դեպքում տրամադրել տարածքները քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար։
Բացառել Երևանի որևէ ճարտարապետական հուշարձանի ապամոնտաժումը կամ ձևախեղումը։
Ապահովել քաղաքի բոլոր պատմամշակութային կոթողների գիշերային լուսավորությունը։
Փոսալցման համար քանդած փողոցների վերականգնումը իրականացնել 24 ժամում։
Քաղաքային զուգարանների տեղադրում՝ միմյանցից որոշակի հեռավորության վրա՝ ավտոմատ վճարային համակարգով, սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումով։
Բազմաբնակարան շենքերի տանիքներին տեղադրել արևային ֆոտովոլտային պանելներ և ստացված հոսանքը ուղղել փողոցային լուսավորությանը։ Այդ նպատակով բազմաբնակարանային շենքերի սեփականատերերի հետ հաստատել փոխշահավետ իրավական հարաբերություններ։
Հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծել տեղաշարժվելու լիարժեք հնարավորություններ ներառյալ փողոցներն ու տրանսպորտը։
Կոնդի և Սարի թաղի բնակիչների հետ համատեղ քննարկումների արդյունքում գտնել թաղամասերի հատակագծի նախագծման և կառուցապատման իրատեսական վերջնական լուծումներ։
Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակում և կառուցապատման նոր սկզբունքների հաստատում
Մինչև 40 տարեկան երիտասարդ երևանցիների համար, քաղաքապետարանի հետ ուղիղ պայմանագրով (շրջանցելով բանկերը և վարկերը), 10 տարի ժամկետում մաս-մաս մարելու ձևաչափով, 50-70 ք.մ. մակերեսով, 700 $ 1 ք. մ.- ի համար արժեքով բնակարան ձեռք բերելու հնարավորություն
Վթարային շենքերի ամբողջական վերակառուցում կամ ամրացում՝ քաղաքապետարանի և քաղաքացիների միջև ուղիղ պայմանագրի հիման վրա
Երևանում շենքերի ֆասադները աղճատված են ապօրինաբար իրականացված ձևախեղումներով։ Նույնանման շենքերի տանիքներն ունեն տարբեր գույնի ծածկեր, պատուհանները փոխարինվում են` հաշվի չառնելով միանմանության չափանիշները, տեղադրվում են բազմաձև գովազդային վահանակներ։ Սահմանել պարտադիր նորմեր, որի արդյունքում փողոց առ փողոց իրականացվելու են ֆասադների վերականգնման աշխատանքներ, մայթերի և փողոցների վրայով անցնող մալուխների տեղափոխում ստորգետնյա խրամուղիներ։
Քաղաքը խիտ կառուցապատվում է՝ հաշվի չառնելով անբավարար ենթակառուցվածքները։ Երրորդ կարգի վթարային շենքերը դառնում են չորրորդ կարգի։ Քաղաքաշինական պլանավորման համար անհրաժեշտ է ներդնել «Մաստեր պլան» և խստագույնս պահպանել այդ ծրագրով նախատեսված ուղենիշները։
Սույն կուսակցությունը դեռ չի հանրայնացրել իր նախընտրական ծրագիրը:
Շենքերի ամրացում՝ նվազագույնը 9 բալ սեյսմակայունությամբ
3-րդ և 4-րդ կարգի վթարայնության (քանդման ենթակա) շենքերի վերակառուցում՝ մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ
Բազմաբնակարան շենքերի սեյսմակայունության քարտեզի կազմում՝ առավել խոցելի շենքերի հայտնաբերման և դրանց ուղղությամբ սեյսմակայունության բարձրացման աշխատանքներ իրականացնելու նպատակով
Գոյություն ունեցող ապաստարանների վերականգնում, վերանորոգում
Արդեն իսկ կառուցված շենքերի բնակչության հաշվով նոր ապաստարանների կառուցում
Բազմաբնակարան շենքերի բակերի հասանելիության բարձրացում՝ արտակարգ իրավիճակներում բնակիչների անխոչընդոտ տարհանումը ապահովելու համար
Քաղաքաշինական նորմերի վերանայում՝ նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի նկուղային հարկերում ապաստարանների կառուցման պարտադիր սկզբունք
ՀՀ ԱԻՆ համագործակցությամբ ապաստարաններում պարենային մատակարարումների սխեմայի մշակում և ներդրում
Բոլոր շենքերի բակերում գիշերային անընդհատ լուսավորության ապահովում
Երևանի երկարաժամկետ զարգացման պլանի մշակում և հաստատում, շինարարության իրականացում բացառապես գլխավոր հատակագծի սահմաններում
Երևանի դիզայն-կոդի մշակում (urban design code)
Կոնդ թաղամասի պահպանություն ու վերակառուցում
Սեփական տների բնակելի հատվածներում, շենքերի բակերում բազմաբնակարան նոր շենքերի կառուցման արգելում
Old Town-ի կառուցում Էրեբունիում / Էրեբունի բերդաքաղաքի վերակառուցում
«Հին Երևան» նախագծի ավարտ
Ճարտարապետահատակագծային առաջադրանքի (АПЗ) տրամադրման անհրաժեշտության վերացում. հասանելի գլխավոր հատակագիծ
Կապի մալուխների անցկացում մայթերի տակ, ստորգետնյա խողովակաշարերի ցանց
Ստորգետնյա ավտոկայանատեղերի կառուցում
Ազբոշիֆրերի վերացում տանիքներից
Շենքերի արտաքին պատերի վրա հասցեների ցուցանակների տեղադրման պարտադիր պայմանի սահմանում
Վերանայել Երևան քաղաքում ճանապարհների նորոգմանը ներկայացվող մոտեցումները և պահանջները թե՛ որակական առումով, թե՛ քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների ու կոմունալ ծառայությունների նորոգումների ժամանակացույցը հաշվի առնելով: Ճանապարհների հարցը պետք է հիմնարար, այլ ոչ թե կոսմետիկ լուծում ստանա:
Սեյսմիկ ռիսկերի նվազեցման նպատակով մշակել և ներդնել Երևան քաղաքի մի քանի հազար բազմաբնակարան շենքերի սեյսմակայունության բարձրացման երկարաժամկետ ծրագիր՝ ռետինեմետաղական բարձիկների ու ճկուն հարկերի տեխնոլոգիաների համալիր կիրառմամբ
Բնակչության քաղաքացիական պաշտպանվածության բարձրացման նպատակով մշակել և ներդնել ապաստարանների համալիր ծրագիր՝ համապատասխան չափորոշիչների սահմանմամբ, որը կապահովի բնակչության անվտանգությունը բնական աղետների և հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ
Սեյսմիկ ռիսկերի նվազեցման նպատակով մշակել և ներդնել Երևան քաղաքի մի քանի հազար բազմաբնակարան շենքերի սեյսմակայունության բարձրացման երկարաժամկետ ծրագիր՝ ռետինեմետաղական բարձիկների ու ճկուն հարկերի տեխնոլոգիաների համալիր կիրառմամբ