Ստորև ներկայացված են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերի միայն հանրայնացված նախընտրական ծրագրերը:
Ստորև ներկայացված են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերի միայն հանրայնացված նախընտրական ծրագրերը:
Առողջապահական հիմնարկների վերանորոգում, խիստ արդիականացում
Անձնակազմի պարտադիր եւ պարբերաբար վերապատրաստում
Պետության կողմից ֆինանսավորվող արտերկրյա վերապատրաստումներ բժիշկների համապատասխան կահավորում
1-03, 1-04 ավտոպարկի թարմացում՝ միջազգային չափանիշներին համպատասխան կահավորում
Անվճար բուժօգնության համակարգի եւ շահառուների վերանայում
Առավելություն պատերազմի մասնակիցներին եւ նրանց ընտանիքի անդամներին
Մինչեւ 2026թ. հիմնանորոգել Երեւանի բոլոր պոլիկլինիկաները
Մինչեւ 2025 թվականը հիմնանորոգել եւ շահագործման հանձնել եւս 7
պոլիկլինիկաՇարունակաբար վերազինել բոլոր բժշկական հաստատությունները ժամանակակից թվային սարքավորումներով
Շարունակել շտապօգնություն ծառայության արդիականացումը, թվայնացնել կանչերի ծառայությունը, իսկ շտապօգնության ավտոպարկը համալրել նոր մեքենաներով
Առողջապահական գրագիտության բարձրացման եւ կարողությունների զարգացման նպատակով դպրոցներում եւ մանկապարտեզներում իրականացնել համապատասխան մասնագետների վերապատրաստում, ուսուցիչ-կենսաբանների եւ բուժքույրերի կրթում
Երեւան քաղաքում կառուցել ժամանակակից բոլոր ստանդարտներին համապատասխանող խոշոր բազմապրոֆիլ բժշկական կենտրոն
Վերանորոգել քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող դպրոցները, մանկապարտեզներն ու պոլիկլինիկաները
Սույն կուսակցությունը դեռ չի հանրայնացրել իր նախընտրական ծրագիրը:
Երևան քաղաքի վարչական շրջաններում ժամանակակից բժշկականենթակառուցվածքի կազմավորում և ստեղծում, որը հնարավորություն կընձեռի բժշկականծառայությունների մեծ մասը՝ ատամնաբուժությունից մինչև վիրաբուժություն, մեկ վայրումիրականացնելու և բժշկական ծառայությունների որակը բարելավելու համար․
քաղաքային առողջապահական կազմակերպությունների և պոլիկլինիկաներինորոգում և հիմնանորոգում, գույքի, լաբորատոր-գործիքային հետազոտություններիիրականացման և այլ բժշկական սարքավորումների ձեռքբերում․
Երևան քաղաքի առողջապահական կազմակերպություններում բնակչությանըհամակարգչային /ՀՏ/ և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի /ՄՌՏ/ ծառայությանանվճար մատուցում․
ֆինանսական, ենթակառուցվածքային, կազմակերպական և տեղեկատվականաջակցություն հանրության առողջության առաջնային կանխարգելման ծրագրերին ևնախաձեռնություններին՝ գործընկերության հիման վրա և միջոցների ներգրավմանմիջոցով քաղաքային առողջապահական կազմակերպությունների նորոգման ևհիմնանորոգման, նյութատեխնիկական վերազինման նպատակով․
բժիշկների և բուժանձնակազմի պատրաստման և վերապատրաստման ծրագրերիիրականացում․
բժշկական կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համարէլեկտրոնային նախնական գրանցման համակարգի ներդրում՝ այցելություններիկառավարման և սպասարկման որակի բարելավման նպատակով․
առողջ ապրելակերպին միտված քարոզչական միջոցառումների իրականացում՝հանրության մեջ առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորման և առողջությանվերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարելավման նպատակով․
վերականգնողական կենտրոնների ցանցի զարգացում՝ երիտասարդությանալկոհոլային և հոգեներգործուն կախվածության կանխարգելման և արդյունավետ /նաև՝տնային պայմաններում/ բուժման նպատակով․
ֆիզկուլտուրային-առողջարարական կենտրոնների, մարզադպրոցների և այլմարզական օբյեկտների նորոգում և բարեկարգում, դրանց ցանցի արդիականացում ևզարգացում՝ հանրության առողջ ապրելակերպի ապահովման համար բարենպաստպայմաններ ստեղծելու նպատակով․
դպրոցական, բակային, այգեպուրակային և այլ մարզահրապարակների օգտագործում,արտադպրոցական ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական խմբակներիանվճար ցանցի ստեղծում և աստիճանական ընդլայնում՝ զանգվածային ֆիզկուլտուրայովև սիրողական սպորտով զբաղվածության՝ առողջ ապրելակերպի ապահովմաննպատակով։
Որակյալ
հասնել ծառայությունների առավել հարմարեցվածության, ինչի նպատակով կշարունակվի բարելավվել քաղաքային բուժհիմնարկների պայմանները
հզորացնել լաբորատոր և գործիքային ծառայությունները
շարունակել թվային տեխնոլոգիաների, տեղեկատվական համակարգեր, հեռաբժշկության տարրերի ռացիոնալ ներդնումը
անհրաժեշտ է հասնել նրան որ բուժառուին տրվող խորհուրդները պետք է տրամադրվեն տպած, ստանդարտ և հարմարավետ ձևաչափերով
անհրաժեշտ է շարունակել իրականացնել արդյունավետ կրթական ծրագրեր, ներդնել ազգային ուղեցույցներ
պիլոտային կարգով մշակել և ներդնել տիպային բուժհիմնարկի աշխատանքի բարելավման համալիր ծրագիր, ներառյալ՝ ծառայությունների որակի գնահատման չափանիշներ, մշտադիտարկում և աջակից վերահսկողություն
Մատչելի
շարունակել և համայնքի ռեսուրսների սահմաններում ընդլայնել պետպատվերի հիմնական փաթեթով նախատեսված ծառայությունների անապահովումը բնակիչների համար
Հասանելի
հաշվի առնելով, որ առողջապահության առաջնային օղակի հաստատությունները պետք է լինեն բնակիչներից օպտիմալ հեռավորության վրա, անհրաժեշտ է լայնորեն քննարկել և հիմնավորումների ոչ բավարար լինելու դեպքում կասեցնել պոլիկլնիկաների ներկայում իրագործվող միավորման գործընթացը
պետք է շարունակել բուժհիմնարկների հարմարեցումը տարեց և առանձնահատուկ պայմանների կարիքով՝ շարժունակության, տեսողության, լսողության, մտավոր խնդիրներ ունեցող ունեցող անձանց համար
Շարունակական
անհրաժեշտ աջակցություն է տրամադրվում այն դեպքերում, երբ պոլիկլինիկայի բժիշկն ուղեգրում է բուժառուին նեղ մասնագիտական օգնության և հակառակը, որպեսզի նա տեղեկացված լինի մասնագիտական օգնության վիճակի մասին
ուղղորդման և ուղեգրման գործընթացը պետք է լինի առավելապես պարզեցված և համակարգված, ժամանակին և հասցեագրված՝ ապահովելով հետադարձ կապ
Ամբողջական
անհրաժեշտ հասնել այնպիսի մակարդակի, որպեսզի բուժանձնակազմը գնահատի բուժառուի թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեկան առողջության բոլոր խնդիրները, ներազդող սոցիալական գործոնները
Մարդակենտրոն և ընտանեկենտրոն
բուժօգնությունը տրամադրելիս բուժաշխատողները համապարփակ գնահատում են ընտանիքի կարիքները, հատկապես երբ բուժառուները հատուկ կարիքներ ունեն
ծառայությունները պետք է մատուցվեն բարյացակամ երեխաների, դեռահասների, մեծահասակների, տարեցների նկատմամբ, բուժանձնակազմը պետք է հաշվի առնի ընտանիքի մշակութաբանական առանձնահատկությունները, բուժօգնության վերաբերյալ հարցերը, առողջապահական օղակների հետ շփվելու նախկին փորձը, ինչը հատկապես էական է այլ երկրներից տեղափոխված բնակիչների համար
անհրաժեշտ է իրականացնել ծրագրեր՝ ուղղված անձնակազմի հաղորդակցման հմտությունների բարելավմանը
անհրաժեշտ է ապահովել հնարավորություններ, որպեսզի ընտանիքներն ունենան իրենց ընտանեկան բժշկին և ընտանեկան մանկաբույժին
տարեցների և առանձնահատուկ կարիքներով քաղաքացիների հետ աշխատանքի և խնամքի նպատակով ներգրավել կամավորներ ուսումնական հաստատություններից
համայնքում կազմակերպել զանգվածային լուսավորչական միջոցառումներ
իրականացնել հիվանդությունների կանխարգելման և վաղ հայտնաբերման անհատույց միջոցառումներ
պարբերաբար տրամադրել տեղեկատվություններ համայնքի բնակչության շրջանում տարածված հիվանդությունների վերաբերյալ
բնակիչներին պարբերաբար տեղեկացնել մասնագիտական հիվանդությունների մասին և ուղղորդել համալիր հետազոտությունների
Մասնակցային
համայնքում առողջապահությանը առնչվող կարևոր որոշումներ կայացնելիս հաշվի առնել բնակիչների, բուժառուների, մանկահասակ երեխաների դեպքում` խնամողների, խնամակալների և խնամատարների, բուժանձնակազմի, մասնագետների, քաղաքացիների շահերը պաշտպանող կազմակերպությունների և պետական կառույցների կարծիքը, ապահովել հետադարձ կապը
Ինտեգրված
համայնքի մակարդակով ներդնել մեխանիզմներ, իրականացնել կրթական, սոցիալական, առողջապահական հաստատությունների միջև կապի ամրապնդմանն ուղղված ծրագրեր
իրականացնել համայնքային աշխատակիցների առողջության խնդիրների կանխմանը, բացահայտմանն ու բուժմանն ուղղված նախագծեր
Հոգատար վերաբերմունք բուժանձնակազմի նկատմամբ
թեև վարձատրության հարցերը գտնվում են համայնքի իրավասությունների շրջանակից դուրս, քաղաքի իշխանության ուշադրության կենտրոնում պետք է լինի քաղաքի բուժհաստատությունների յուրաքանչյուր բժիշկ, բուժքույր, մայրապետ, շտապ օգնության վարորդ և անձնակազմի այլ անդամ
պետք է շարունակել բարելավել աշխատանքային պայմանները
հասնել այն ուղենիշին, երբ յուրաքանչյուր բժիշկ կունենա առանձին աշխատասենյակ
անձնակազմի կողմից տնայցերը պատշաճ իրականացնելու և առավել հրատապ կանչերը սպասարկելու նպատակով պոլիկլինիկաները համայնքի հաշվին աստիճանաբար ապահովել համապատասխան փոխադրամիջոցներով
Երիտասարդ մասնագետների համար գրավիչ
ի թիվս քաղաքի բուժհաստատությունների վարկանիշը բարձրացնելուն ուղղված բարեփոխումների՝ անհրաժեշտ է համագործակցել պետական կառույցների, համապատասխան բժշկական և բուժքույրական կրթական հաստատությունների հետ համակարգը նոր կադրերով համալրելու նպատակով
Առաջնային բուժօգնության հաստատությունների արդիականացում եւ տեխնիկական վերազինում
Բժշկական սպասարկումը պոլիկլինիկաներում հարմարավետ և մատչելի դարձնել, թվայնացնել քաղաքացիների հիվանդության պատմության գրքույկները՝ ապահովելով անձնական տվյալների գաղտնիությունը։
Քաղաքային հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում պետք է տեղակայվեն ժամանակակից բժշկական սարքավորումներ, որոնցով աշխատելու համար բուժանձնակազմը պետք է անհրաժեշտ վերապատրաստում անցնի:
Զարգացած առողջապահական համակարգեր ունեցող երկրների հետ համագործակցության շրջանակում բուժաշխատողները պետք է պարբերաբար վերապատրաստվեն՝ նոր գիտելիքների, փորձի փոխանակման նպատակով:
Պոլիկլինիկաների և ուսումնական հաստատությունների բուժկետների վերազինում և անձնակազմի վերապատրաստում
Սույն կուսակցությունը դեռ չի հանրայնացրել իր նախընտրական ծրագիրը:
Պոլիկլինիկաների աշխատանքային ժամի երկարաձգում մինչև 20։00
Առողջապահության ծառայությունների շարունակական թվայնացում
20 հանրային անվճար բաց լողավազանների կառուցում
Բացօթյա սպորտի ու առողջ ապրելակերպի հանրայնացում, որակյալ և դիմացկուն մարզահրապարակների կառուցում
Կանգառներում, հանրային տարածքներում օդի մաքրման կայանների տեղադրում
Երևան մտնող խմելու ջրի որակի բարձրացում` մաքրող կայանների տեղադրում
Ընդլայնել անվճար առողջապահական ծառայությունների շրջանակը: Բարելավել առաջնային առողջապահական կենտրոնների վիճակը և ժամանակակից սարքավորումներով հագեցվածությունը՝ քաղաքացիների համար առավել որակյալ առողջապահական ծառայությունների մատուցման նպատակով