«Քաղաքապետը» հարցաշար
«Քաղաքապետը» հարցաշար-գործիք է, որի միջոցով փորձ է արվում ուրվագծել առավել գերակա քաղաքային գաղափարախոսությունները՝ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ընդառաջ։ Գործիքը բաղկացած է 10 հարց-իրավիճակից, որոնց ընտրությունը հնարավորություն կտա դուրս բերել հարցաշարը լրացնողների՝ քաղաքային պլանավորման վերաբերյալ գաղափարական մոտեցումները։


Հարցաշար-գործիքը մշակված է հայտնի ուրբանիստներ Ռոբերտ Մոզեսի և Յան Գեյլի, հասարակական ակտիվիստ Ջեյն Ջեքոբսի և քաղաքի տեսաբաններ Հենրի Լեֆեվրի ու Դեյվիդ Հարվիի աշխատությունների հիման վրա: Մշակողներ՝ Հ. Վերմիշյան և Ա. Ղալամդարյան:
image
Սույն գործիքը ստեղծվել է «Քաղաքական երկխոսություն» ՀԿ-ի կողմից։ Ծրագիրը հնարավոր է դարձել «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» օժանդակության շնորհիվ: Սույն հարցաշարում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները կարող են չհամընկնել ՔԵ կամ ԺԶՀ տեսակետների հետ:
logo logo
Քաղաքի թաղամասերից մեկին կից բանուկ հատվածը որոշել են կառուցապատել: Ըստ Ձեզ՝ կառուցապատման ո՞ր մոտեցումն է առավել նախընտրելի։
image
Քաղաքում ավտոմեքենաների քանակը կտրուկ աճել է, որը հանգեցրել է խցանումների: Ըստ Ձեզ՝ ո՞ր մոտեցումն է առավել խրախուսելի։
image
Նոր վերա/կառուցված այգու անվտանգության ապահովման համար քաղաքային իշխանությունները քննարկում են երեք տարբերակ: Ըստ Ձեզ՝ ո՞ր մոտեցումն է առավել նախընտրելի։
image
Քաղաքի կենտրոնի հին թաղերից մեկը գտնվում է շատ անմխիթար վիճակում. թափառող կենդանիներ, անբարեկարգ, վատ վիճակում գտնվող ենթակառուցվածքներ: Ըստ Ձեզ՝ ո՞ր սցենարն է առավել նախընտրելի։
image
Ներքոնշյալ նկարներում պատկերված ո՞ր քաղաքային միջավայրն է առավել գրավիչ Ձեզ համար:
Ձեր կարծիքով քաղաքի զարգացման հետ կապված ո՞ր սկզբունքն է ապահովում քաղաքի ապագային ուղղված առավել ցանկալի ճանապարհ։
image
Գոյություն ունի տարակարծություն՝ կապված քաղաքի զարգացմանն ուղղված ներդրումների պլանավորման հետ։ Ըստ Ձեզ՝ ո՞րը պետք է լինի քաղաքային իշխանության առաջնահերթությունը։
image
Եթե տեղափոխվեք նոր թաղամաս, ինչի՞ն կտաք առաջնահերթ կարևորություն։
image
Մի քանի տասնամյակ է, ինչ չի գործում քաղաքի արդյունաբերական մեծ ներուժ ունեցող գործարաններից մեկը, որի գործարկումը ռիսկային է միջավայրի աղտոտման և բնակիչների առողջության տեսանկյունից։ Ըստ Ձեզ՝ քաղաքային իշխանությունների ո՞ր ռազմավարությունն է առավել նախընտրելի:
image
Ներքոնշյալ նկարներում պատկերված ո՞ր թաղամասում կապրեիք:
Ձեր մասին
Ձեր սեռը
Նշե՛ք Ձեր տարիքը
Աշխատու՞մ եք
Մտադի՞ր եք մասնակցել 2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններին
Ներկայումս մեքենա վարու՞մ եք
Էլ․ հասցե հետադարձ կապը պահպանելու համար